Այս իշխանությունները հանգիստ են վերաբերում Արցախի դրոշը պղծող մարդկանց, բայց բանտ են նստեցնում Հայաստանի դրոշը բարձրացնողին
«Նիկոլի վարած բանակցությունները միշտ էլ մեր համար ձեռնտու չեն եղել, իսկ այս վերջին բանակցություններն աղետալի են վերջնականապես»,-«Հայելի» մամուլի ակումբում հայտարարեց ՀՀԿ ԵԿ ղեկավար Հենրիխ Դանիելյանը:
Նա նկատեց, որ Նիկոլ Փաշինյանը Մինսկի խմբին դուրս է թողել բանակցություններից ու դրանք իր հայեցողությամբ է առաջ տանում, որից հայ հասարակությունը տեղեկություն չունի և դա էր ընդդիմության հրավիրած հանրահավաքի պատճառը:
Ըստ Դանիելյանի՝ ընդդիմությունը դրանով ասաց, որ հետևում է Նիկոլ Փաշինյանի գործողություններին, թույլ չի տա, որ Հայաստանը դառնա Թուրքիա, իսկ Արցախը՝ Ադրբեջան և վերջնական հաղթանակի է հասնելու՝ գործող իշխանություններին հեռացումով:
«Այս իշխանությունները հանգիստ են վերաբերում Արցախի դրոշը պղծող մարդկանց, բայց բանտ են նստեցնում Հայաստանի դրոշը բարձրացնողին»,-հայտարարեց ՀՀԿ ԵԿ ղեկավարը և հավելեց . «Սրանց գոյությունը մեր քաղաքական դաշտում մեզ տանում է վերջնական կործանման»:
Հենրիխ Դանիելյանի խոսքով՝ հայկական կողմն անընդհատ գնում է զիջումների և մեր պետականությունը վտանգի տակ է դնում:
Նկատելով, որ Ադրբեջանը չի բանակցում այլ անընդհատ ուլտիմատումներ է ներկայացնում՝ ՀՀԿ ԵԿ ղեկավարը հռետորական հարց բարձրացրեց, թե այդ դեպքում Բաքվի հետ ինչի՞ մասին է բանակցություններ վարվում Նիկոլ Փաշինյանը:
«Հայ-ադրբեջանական բանակցություններն այնպիսի փուլ են մտել, որ անգամ ՌԴ-ն չի հասկանում, թե ինչ է կատարվում և երկկողմ հարաբերույուններն անկում են ապրում, քանի որ ռուսական կողմը չի վստահում գործընկեր երկրի կառավարությանը»,-ասաց Հենրիխ Դանիելյանը և նկատեց, որ ընդդիմությունը քիչ ժամանակ ունի, որպեսզի համախմբի իր ուժերը և ապիկար իշխանությանը քշի աթոռներից:
Անդրադառնալով կոռուպցիան, «պադավատապետությունը» վերացնելու և հեծանիվով աշխատանքի գնալու մասին Նիկոլ Փաշինյանի տված խոստումների կատարմանը՝ բանախոսն ասաց. Մենք տեսնում ենք, որ Նիկոլ Փաշինյանը շատ արագ հեծանիվը փոխարինեց «Պուլման Մայբախ» մեքենայով, որն արժի 600 հազարա եվրոյից ավել, մենք տեսնում ենք, որ հեծանիվով կլիպեր նկարելու գնացող Ալեն Սիմոնյանին այսօր սպասարկում է ամենավերջին մոդելի BMW մեքենան, Աննա Հակոբյանի այսօրվա հագած ամենաէժան կոշիկը 10 հազար դոլարից է սկսվում, այսինքը՝ իրենք խաբել են ժողովրդին»:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան