Հնդկաստանի Գուջարաթ նահանգում հայտնաբերվել է կորոնավիրուսի նոր շտամ
Հնդկաստանի Գուջարաթ նահանգում XE կորոնավիրուսի նոր շտամ է հայտնաբերվել Մումբայից մեկնած տղամարդու մոտ: Նահանգի իշխանությունների՝ շաբաթ օրը հրապարակած լուրը ներկայացրել է «ՌԻԱ նովոստի»-ն:
Բժիշկներն առանձնացնում են երեք տարբեր գծեր, որոնք առաջացել են կորոնավիրուսի տարբեր շտամների՝ XD, XE և XF մուտացիաների արդյունքում։ XD և XF գծերը դելտա և ենթամիկրոն BA.1 տարբերակների համակցություն են, իսկ XE գիծը օմիկրոն BA.1 և BA.2 տարբերակների համակցություն է:
«Մարտի 12-ին Վադոդարա կատարած այցի ժամանակ Մումբայի Սանտակրուսի շրջանում բնակվող տղամարդու մոտ COVID-19-ի թեստը դրական է եղել»,-մամուլի ասուլիսում ասել է Վադոդարա բժիշկ Դևեշ Պատելը:
Տղամարդը աշխատանքի համար այցելել է Վադոդարա և մնացել հյուրանոցում։ Պատելը պատմել է, որ այն բանից հետո, երբ իր մոտ ջերմություն է բարձրացել, տղամարդը մասնավոր լաբորատորիայում COVID-19-ի համար թեստ է հանձնել, որը դրական արդյունք է տվել: Որոշ ժամանակ անց տղամարդը վերադարձավ Մումբայ, և նրա գենոմի ուսումնասիրության արդյունքները մինչև ուրբաթ չեն հասել իրեն:
«Մարտի 12-ին նրա թեստը դրական է եղել։ Նրա նմուշն ուղարկվել է գենոմի ախտորոշման։ Երեկ հայտարարված արդյունքների համաձայն՝ նա վարակված է նոր XE մուտանտի տարբերակով: Հիվանդը ինքնուրույն է վերադարձել Մումբայ։ Տեղական իշխանությունները հիվանդի հետագա կարգավիճակի մասին ոչինչ չգիտեմ»,-ասել է Պատելը։
Հարակից հրապարակումներ`
- Ֆրանսիայի հարավում կորոնավիրուսի նոր շտամ են հայտնաբերել
- ԱՀԿ-ն արտակարգ նիստ է հրավիրում կորոնավիրուսի նոր շտամի պատճառով