Ուկրաինայի ԱԳ նախարարը պահանջում է հեռացնել Ռուսաստանին ԵԱՀԿ-ից
Եվրոպայի անվտանգության և համագործակցության կազմակերպությունում (ԵԱՀԿ) անհրաժեշտ է ստեղծել անդամակցությունից զրկելու մեխանիզմ և հեռացնել Ռուսաստանին դրա կազմից։ korrespondent.net-ի հաղորդմամբ, նման առաջարկով է հանդես եկել Ուկրաինայի արտաքին գործերի նախարար Դմիտրի Կուլեբան։
Նրա խոսքով, ՌԴ մասնակցությունը ԵԱՀԿ-ին վտանգ է ներկայացնում Եվրոպայի անվտանգության համար։
«Ռուսաստանի չարդարացված ագրեսիան և վայրագությունները քանդեցին Հելսինկյան եզրափակիչ ակտի հիմքերը: ՌԴ անդամակցությունը ԵԱՀԿ-ին վտանգ է ներկայացնում Եվրոպայում անվտանգության և համագործակցության համար: Եթե ԵԱՀԿ-ն չունի երկրների անդամակցությունը դադարեցնելու համապատասխան մեխանիզմներ, ապա անհրաժեշտ է ստեղծել ընթացակարգ և հեռացնել Ռուսաստանի Դաշնությունը»,- ասել է Կուլեբան։
Լրահոս
Տեսանյութեր
Կառավարության համար ՀՀ ո՞ր քաղաքացիներն են համարվելու իրական Հայաստանի քաղաքացիներ. Ռուստամյան