Ուժի մեջ է մտել Ռուսաստանի դեմ ԵՄ պատժամիջոցների հինգերորդ փաթեթը
Եվրամիությունը հրապարակել է Ռուսաստանի դեմ պատժամիջոցների հինգերորդ փաթեթը, որն արդեն ուժի մեջ է մտել։
«ՌԻԱ նովոստի»-ի փոխանցմամբ՝ սահմանափակումների նոր ցանկում են Կալաշնիկով կոնցեռնը, ՊՆ պաշտոնական ներկայացուցիչ Կոնաշենկովը, Սբերբանկի ղեկավար Գերման Գրեֆը, ինչպես նաև Օլեգ Դերիպասկան, Կատերինա Տիխոնովան, Մարիա Վորոնցովան, Բորիս և Իգոր Ռոտենբերգները։
Ցուցակում հայտնված անձանց արգելվում է մեկնել ԵՄ, ինչպես նաև սառեցված են միության տարածքում նրանց բոլոր ակտիվները։ Ընդհանուր առմամբ փաթեթը ներառում է 217 ֆիզիկական անձ և 18 կազմակերպություն։
ԵՄ-ն նաև ընդլայնել է պատժամիջոցները VTB-ի, Sovcombank-ի, Novikombank-ի և Otkritie Bank-ի դեմ:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ նոր սահմանափակող միջոցները ներառում են սկսած 2022 թվականի օգոստոսից Ռուսաստանից ածխի ներմուծման արգելք, Ռուսաստանի դրոշը կրող նավերի մուտքի արգելք ԵՄ նավահանգիստներ, սահմանափակումներ Ռուսաստանի և Բելառուսի ավտոմոբիլային փոխադրող ընկերությունների համար։
Հիշեցնենք, որ փետրվարի 24-ին Վլադիմիր Պուտինը հեռուստաուղերձում հայտարարել էր, որ ի պատասխան Դոնեցկի և Լուգանսկի ժողովրդական հանրապետությունների (ԿԺԴ և ԼԺՀ) առաջնորդների կոչին, որոշել է Դոնբասի պաշտպանության գործողություն իրականացնել։ Ռուսաստանի ղեկավարն ընդգծել է, որ Մոսկվայի ծրագրերը չեն ներառում ուկրաինական տարածքների օկուպացիան։
Դրանից հետո Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին մեղադրել է Ռուսաստանին երկրի ռազմական ենթակառուցվածքին հարվածելու մեջ և ռազմական դրություն մտցրել ամբողջ երկրում։
Հարակից հրապարակումներ`
- Պատժամիջոցները կազդե՞ն ռուս կանանց կրծքերի չափերի վրա
- Պետդեպարտամենտը լուջ հետևանքներով է սպառնացել այն երկրներին, որոնք կշրջանցեն ՌԴ դեմ սահմանված պատժամիջոցները
- Հակառուսական պատժամիջոցները հարվածում են ամբողջ Եվրոպայի էներգետիկ ոլորտին. Իտալիայի ԱԳ նախարար
- Ռուսաստանի դեմ պատժամիջոցները կվնասեն նաև Բրազիլիային, ասել է նախկին արտգործնախարարը
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան