Երիտասարդական թատերական փառատոնը մեկնարկել է Օ․ Հենրիի «․․․ Եվ նորից գարուն» ներկայացմամբ
Ապրիլի 8-ին Հրազդանի Դրամատիկական թատրոն-Մշակութային կենտրոնում կայացել է հանրապետական երիտասարդական թատերական փառատոնի հանդիսավոր բացումը։ Այս մասին հայտնում են Հայաստանի թատերական գործիչների միությունից։
Փառատոնի բացումն ազդարարել է Սոս Սարգսյանի անվան «Համազգային» թատրոնը՝ հանդիսատեսի դատին հանձնելով Օ․ Հենրիի «․․․ Եվ նորից գարուն» ներկայացումը (բեմադրությունը` Նարինե Գրիգորյանի):
Փառատոնի շրջանակում կցուցադրվի 11 ներկայացում` Երևանի, Գյումրու, Վանաձորի, Արտաշատի թատրոնների մասնակցությամբ:
Փառատոնի ընթացքում տեղի կունենան հանդիպումներ սիրված դերասանների և բեմադրիչների հետ:
Փառատոնն անց է կացվում Հրազդանի համայնքապետարանի և Հայաստանի Թատերական գործիչների միության համագործակցմամբ։ Այն կտևի մինչև ապրիլի 16-ը։
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան