«Կեղծ նոտա»․ առաջնախաղ՝ Ռուսական թատրոնի բեմում
Ֆրանսիացի հեղինակ Դիդյե Կարոնի «Կեղծ նոտա» դրաման կհամալրի Կոնստանտին Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոնի խաղացանկը՝ հրավիրյալ բեմադրիչ Լևոն Ուզունյանի (Թբիլիսի, Վրաստան) ռեժիսուրայով: Թարգմանությունը՝ Ի․Պրոխորովայի և Ա․ Բրաիլովսկու։ Panorama.am-ին հայտնեցին Ռուսական դրամատիկական թատրոնի մամուլի ծառայությունից։
«Պիեսը կարելի է բնութագրել մեկ բառով՝ «fatum» - ճակատագիր: Այն հանցանքի և անխուսափելի պատժի, հատուցման մասին է։ Այստեղ միաժամանակ դրվում է ընտրության խնդիրը: Յուրաքանչյուր ոք ինքն է պատասխանատու իր ընտրության համար։ Եվ եթե ընտրությունը սխալ է եղել, ապա հատուցումը բումերանգի նման կհարվածի նույնիսկ ամենահայտնի և հաջողակ մարդու առավել խոցելի տեղին»,- բեմադրությունը հակիճ ներկայացնում են թատրոնից։
Ներկայացման դերակատարներն են ՀՀ վաստակավոր արտիստ Ռոբերտ Հակոբյանն ու դերասան Արմեն Արնաուտովը։ Բեմանկարչական ձևավորման հեղինակը Արթուր Հարությունյանն է, երաժշտական ձևավորումը՝ ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ, կոմպոզիտոր Վիլլի Վայների:
Ներկայացումը նախատեսված է 16+ անձանց համար:
Առաջնախաղերը կկայանան ապրիլի 9-ին, 10-ին և 23-ին:
Հարակից հրապարակումներ`
- Սանկտ Պետերբուրգում անցկացվող փառատոնում երևանյան թատրոնի ներկայացումներն արժանացել են ջերմ ընդունելության
- Ստանիսլավսկու անվան թատրոնը կմասնակցի ԱՊՀ, Բալթյան երկրների և Վրաստանի երիտասարդական թատերական 4-րդ ֆորումին
- Ստանիսլավսկու անվան թատրոնին է վստահված Սարանսկում կայանալիք միջազգային փառատոնի բացումը
- Ստանիսլավսկու անվան ռուսական թատրոնը մասնակցում է «Բելայա Վեժա» միջազգային փառատոնին
- Նոր թատերաշրջանում Ստանիսլավսկու անվան թատրոնը չի անտեսի նաև փոքրիկներին
- Կ. Ստանիսլավսկու թատրոնը թատերաշրջանը կսկսի «Չ՛սեր» ներկայացմամբ
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան