Instagram և Facebook սոցիալական ցանցերը կորցրել են ռուսալեզու ակտիվ հեղինակների զգալի մասը
Instagram և Facebook սոցիալական ցանցերը փետրվարի 24-ից կորցրել են ռուսալեզու ակտիվ հեղինակների զգալի մասը։ Այս մասին հայտնում է Ռիա նովոստին՝ հղում անելով Brand Analytics հետազոտության տվյալներին։
Նշվում է, որ այս հեղինակների գրեթե կեսը լքել է Instagram-ը (48%), Facebook-ը՝ 21%-ը։
Միևնույն ժամանակ, «ВКонтакте» -ում և Telegram-ում նման հեղինակների թիվն ավելանում է։
Մարտի 21-ին Մոկսվայի դատարանը Ռուսաստանում արգելել է Instagram-ը եւ Facebook-ը՝ ծայրահեղական գործունեության համար։ Ռուսաստանում Meta-ի գործունեության արգելքը չի տարածվի WhatsApp-ի վրա:
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան