Moderna-ն հետ է կանչել 765 հազար դեղաչափ պատվաստանյութ. Reuters
Ամերիկյան Moderna ընկերությունը հետ է կանչել կորոնավիրուսային հիվանդության դեմ պատվաստանյութի 764 900 չափաբաժին այն բանից հետո, երբ սրվակներից մեկում օտար մարմին է հայտնաբերվել: Այս մասին գրում է ՏԱՍՍ-ը՝ հղում անելով Reuters-ին։
Տեղեկատվության համաձայն, օտար մարմին է հայտնաբերվել խմբաքանակի միայն մեկ սրվակում, որն արտադրվել է իսպանական Rovi պայմանագրային արտադրող ընկերության կողմից։ Moderna-ն հայտարարել է, որ չեն կարծում աղտոտումը վտանգ է ներկայացնում այլ չափաբաժինների համար, և որ ամբողջ խմբաքանակը հետ կանչելու որոշումը կայացվել է՝ ելնելով ծայրահեղ զգուշությունից։
Հարակից հրապարակումներ`
- Ամբողջական պատվաստման համար «Պֆայզեր»-ի արդյունավետությունը կազմել է 88.8%, «Մոդեռնա»-ինը՝ 96.3%. ՀՎԿ ազգային կենտրոն
- «Մոդեռնա» ընկերության 60 700 դեղաչափ պատվաստանյութը Հայաստանում է
- Նվիրաբերված «Մոդեռնա» պատվաստանյութը Հայաստանում է
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան