Փաշինյանը Պուտինին տեղեկացրել է Բրյուսելում Ալիևի հետ ունեցած հանդիպման արդյունքների մասին
Տեղի է ունեցել Նիկոլ Փաշինյանի հեռախոսազրույցը Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի հետ: Այս մասին հայտնում են ՀՀ կառավարությունից։
Նիկոլ Փաշինյանը ՌԴ նախագահին տեղեկացրել է ապրիլի 6-ին Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի միջնորդությամբ Ադրբեջանի նախագահ Ի. Ալիևի հետ ունեցած հանդիպման արդյունքների մասին:
Զրուցակիցները կարևորել են Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագրի ստորագրման և դելիմիտացիայի աշխատանքների մեկնարկի մասին պայմանավորվածությունները: Ռուսաստանի Դաշնության նախագահը պատրաստակամություն է հայտնել լիարժեք աջակցել նշված գործընթացներին:
Անդրադարձ է կատարվել Լեռնային Ղարաբաղում ՌԴ խաղաղապահ զորախմբի պատասխանատվության գոտի ադրբեջանական ստորաբաժանումների ներխուժմանը: Վարչապետ Փաշինյանն արտահայտել է հայկական կողմի ակնկալիքը, որ ռուս խաղաղապահները կոնկրետ միջոցներ ձեռնարկեն ներխուժած ադրբեջանական ստորաբաժանումների դուրսբերումն ապահովելու համար:
ՀՀ վարչապետը և ՌԴ նախագահն անդրադարձել են նաև երկու երկրների տնտեսական փոխգործակցության հարցերին ու պայմանավորվել, որ նաև այս հարցերը մանրամասն կքննարկեն ապրիլի 19-ին Նիկոլ Փաշինյանի՝ ՌԴ կատարելիք պաշտոնական այցի ընթացքում:
Հարակից հրապարակումներ`
- Էրդողանը գոհ է Բրյուսելում Փաշինյանի և Ալիևի հանդիպման արդյունքներից
- Փաշինյանը մակերեսային մտահոգություն է հայտնում ադրբեջանական զորքերի գործողությունների վերաբերյալ. Աբրահամյան
- Բրյուսելյան հանդիպմանը հիմնական շեշտը դրվել էր Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների վրա. Դավիթ Բաբայան
- Փաշինյան՝...և Ադրբեջանի տարածքներ կան, որոնք ՀՀ-ի վերահսկողության ներքո են
- Փառուխի դեպքի քննարկումը բրյուսելյան հարթակում ինքս պատեհ չհամարեցի. Նիկոլ Փաշինյան
- Բրյուսելյան բանակցություններում խոսքը գնացել է Հայաստան-Ադրբեջան վստահության փոխմթնոլորտի ձևավորման մասին. Վարդանյան
- Ադրբեջանում ուրախանում են Բաքվի բրյուսելյան ձեռքբերումներով
- Փաշինյանն ու Ալիևը ԱԳ նախարարներին հանձնարարել են մեկնարկել խաղաղության բանակցությունների նախապատրաստական աշխատանքները
- Բրյուսելում մեկնարկել է Փաշինյանի, Շառլ Միշելի և Ալիևի եռակողմ հանդիպումը
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան