2022 թ փետրվարին Հայաստանում էականորեն ավելացել է ամուսնալուծությունների թիվը
Ըստ Վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյալների՝ այս տարվա փետրվար ամսին ավելի քիչ երեխաներ են ծնվել, քան 2020 և 2021 թվականների համապատասխան ամիսներին: 2022 թվականի փետրվարին Հայաստանում ծնվել են 2476 երեխա, այն դեպքում երբ 2021 վթականին այդ ցուցանիծը կազմում էր 2680, իսկ 2020 թվականին՝ 2543:
Նախորդ տարվա փետրվարի 1746 ամուսնությունների դիմաց 2022 թվականին գրանցվել է 1517 ամուսնություն:
Այս տարվա հունվար և փետրվար ամիսներին նախորդ երկու տարիների նույն ժամանակահատվածի համեմատ էականորեն ավելացել է ամուսնալուծությունների թիվը: 2021թ հունվարին ամուսնալուծվել էին 270 ընտանիք, 2022 թ-ին՝ 371, իսկ փետրվարի ցուցանիշները համեմատաբար եղել են 309 և 369-ը:
Սրա փոխարեն այս տարվա փետրվարին նախորդ երկու տարիների նույն ամիսների համեմատ կտրուկ աճել է մահացությունների թիվը: 2022 թ. փետրվարին Հայաստանում մահացել է 3241 մարդ, այն դեպքում, երբ 2021թ-ի այդ ամսին մահացել էին 2418 մարդ, իսկ 2020թ.-ին՝ 2434: