Ջենիֆեր Լոպեսն ու Բեն Աֆլեքը կրկին նշանվել են՝ նախկին նշանադրությունից 18 տարի անց
Ջենիֆեր Լոպեսի և Բեն Աֆլեքի նշանադրության մասին լուրերը հայտնվեցին անցյալ տարի։ Օգոստոսին դերասանին նկատեցին Կալիֆորնիայում՝ մոր և որդու ընկերակցությամբ, որտեղ նա ոգևորված նայում էր բուտիկի պատուհաններից և թվում էր, թե նշանադրության մատանին էր ընտրում։
Երեկ զույգի երկրպագուները մոտ նոր փաստարկ ավելացավ: Ջեյ Լոն երևացել էր դստեր՝ Էմմայի հետ զբոսնելիս, իսկ երգչուհու ձախ ձեռքի մատնեմատին փայլել է մատանին։ Հետաքրականն այն է, որ հենց Ջ. Լոն նկատել է լրագրողներին, նա անմիջապես շուռ տվեց զարդը՝ մատանին տեսադաշտից թաքցնելու համար:
Ըստ bazaar.ru-ի մինչ երեկ ոչ Ջենիֆերը, ոչ Աֆլեքը պաշտոնական հայտարարություն չէին անում, սակայն ընդամենը մի քանի ժամ առաջ 52-ամյա աստղն իր անձնական պորտալում և սոցիալական ցանցերում կիսվել է կարճ տեսանյութով, որտեղ վերջապես հաստատել է իր նշանադրության մասին լուրերը:
Զույգն արդեն նշանված եղել էր: Բենն առաջին անգամ ամուսնության առաջարկ էր արել Ջենիֆերին 2002 թվականին։ Սակայն զույգը երկար չմնաց նշանվածի կարգավիճակում և որոշեց հետաձգել հարսանիքը, իսկ երկու տարի անց նրանք հեռացան միմյանցից։ Վերամիավորումը տեղի ունեցավ միայն գրեթե 20 տարի անց՝ 2021 թվականի գարնանը։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան