09.04.2022. Կորոնավիրուսի 19 նոր դեպք է գրանցվել, մահացել է 2 մարդ
Հայաստանում ապրիլի 8-ին կատարվել է 2853 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 19 նոր դեպք: Առողջապահության նախարարության հաղորդմամբ, մեկ օրում առողջացել է 15 հիվանդ, արձանագրվել է մահվան 2 դեպք։ Մահացածներից 1-ը, ըստ առողջապահության նախարարության, ունեցել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով:
ԱՆ ներկայացրած տվյալներով, Հայաստանում ապրիլի 9-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 422 662 դեպք, որոնցից 410 310 առողջացած: Փաստացի բուժում է ստանում 2052 պացիենտ:
Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսը հետևանքով մահվան 8620 դեպք է արձանագրվել: Մահվան ևս 1680 դեպք է գրանցվել, երբ պացիենտներն ունեցել են կորոնավիրուսային վարակ, սակայն, ըստ ԱՆ-ի, մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով:
Համավարակից ի վեր, ըստ պաշտոնական տվյալների, Հայաստանում մահացել է 10 հազար 300 կորոնավիրուսով հիվանդ։
Ընդհանուր կատարվել է 2996057 թեստավորում։
Հարակից հրապարակումներ`
- 08.04.2022. Կորոնավիրուսի 14 նոր դեպք է գրանցվել
- 07.04.2022. Կորոնավիրուսի 19 նոր դեպք է գրանցվել
- 06.04.2022. Կորոնավիրուսի 16 նոր դեպք է գրանցվել
- 05.04.2022. Կորոնավիրուսի 13 նոր դեպք է գրանցվել, մահացել է 3 մարդ
- 04.04.2022. Կորոնավիրուսի 7 նոր դեպք է գրանցվել
- 02.04.2022. Կորոնավիրուսի 12 նոր դեպք է գրանցվել
- 01.04.2022. Կորոնավիրուսի 21 նոր դեպք է գրանցվել, մահացել է 4 մարդ
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան