Թուրք-ադրբեջանական զույգը հասավ իր նպատակին մեծամասամբ Փաշինյանի գործունեության շնորհիվ. Թևանյան
ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Անդրանիկ Թևանյանը գրում է.
«Ինչպես փլուզել պետությունը. Փաշինյանի էֆեկտը
Ապրիլի 6-ին տեղի ունեցած բրյուսելյան հանդիպումից անմիջապես հետո կարծիք հայտնեցի, որ Արևմուտքի միջնորդությամբ, Թուրքիայի ակտիվ դերակատարմամբ, Ալիևի մասնակցությամբ ու Փաշինյանի համաձայնությամբ Ռուսաստանին մեր տարածաշրջանից դուրս մղելու, Արցախն Ադրբեջանի կազմում թողնելու և Հայաստանը կիսապետություն սարքելու գործընթաց է մեկնարկել։ Անունը դրել են «խաղաղության դարաշրջան», բայց բերում են հայաթափում ու պարտություն՝ մեռելային խաղաղություն։
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության գործունեության փաստացի դադարեցման վերաբերյալ ՌԴ արտգործնախարար Լավրովի հայտարարությունը եկավ ամրապնդելու այդ կարծիքը։
Դատելով ամենից՝ հարավային Կովկասը վերածվում է Արևմուտք–Ռուսաստան սուր մրցակցության գոտու՝ Թուրքիայի զգալի ներգրավմամբ։ Այդ սրությունը հատկապես դրսևորվելու է Հայաստանում ու Արցախում։
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության միջնորդական առաքելության տապալումը թուրք–ադրբեջանական զույգի օրակարգում էր տասնամյակներ շարունակ ու նրանք հիմա հասան իրենց նպատակին մեծամասամբ Նիկոլ Փաշինյանի գործունեության շնորհիվ։
Նախ Արցախի հարցում բանակցությունները Փաշինյանը 2018–ից սկսած մտցրեց փակուղի ու բերեց պատերազմ, պարտություն։ Պատերազմից հետո ամբողջությամբ սկսեց սպասարկել թուրք–ադրբեջանական օրակարգը։ Բրյուսելում էլ համաձայնելով թուրք–ադրբեջանական օրակարգին ու Արևմուտքի մոդերատորությանը՝ նպաստեց ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության ձևաչափի փլուզմանը՝ Ռուսաստանին գործընթացից դուրս թողնելու հեռանկարով»։
Հարակից հրապարակումներ`
- ՌԴ-ն առանցքային նշանակություն ունի սահմանանշման և սահմանազատման գործընթացում. Հակոբյան
- Ինչի՞ շուրջ են բանակցությունները, եթե անդրադարձ չի կատարվում Արցախի հիմնախնդրի լուծմանը. Սոս Հակոբյան
- Ալիևը հասավ տասնամյակների իր մուրազին. Կարեն Վրթանեսյան
- Դավիթ Բաբայանը հույս ունի՝ հարաբերությունների թեժ շրջանը հաղթահարելուց հետո կրկին կսկսի աշխատել ԵԱՀԿ Մինսկի խումբը
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան