Արցախում պարենային անվտանգության հարցերի վերաբերյալ աշխատանքային խորհրդակցություն է հրավիրվել
Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանն ապրիլի 9-ին պարենային անվտանգության հարցերի վերաբերյալ աշխատանքային ընդլայնված խորհրդակցություն է հրավիրել։ Այս մասին հայտնում են Արցախի նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից։
Երկրի ղեկավարը նշել է, որ հատկապես ստեղծված աշխարհաքաղաքական նոր պայմաններում պարենային ապահովման խնդիրը դարձել է բոլոր կառավարությունների արտահերթ քննարկման հարցերից մեկը, և Արցախն այս առումով բացառություն լինել չի կարող։ Եվ այդ նպատակով պետք է օգտագործել Հանրապետության բոլոր տնտեսական ռեսուրսներն ու անմշակ հողատարածքներն անխտիր։
Խորհրդակցության ընթացքում Նախագահի կողմից պատասխանատու կառույցների ղեկավարներին տրվել են համապատասխան հանձնարարականներ՝ նոր ճանապարհների կառուցման գործընթացը շուտափույթ սկսելու և տնտեսական տարբեր ծրագրերի մեկնարկի ուղղությամբ ֆինանսական ու անվտանգային համապատասխան միջոցներ ապահովելու վերաբերյալ։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան