Բարսելոնամ ամռան սկզբից իր լողափերում մտցնելու է ծխելու անժամկետ արգելք
Բարսելոնայի իշխանությունները հայտարարել են 2022 թվականի ամռանից քաղաքային լողափերում ծխելու անժամկետ արգելքի մասին։ Տեղեկությունը հայտնում է «ՌԻԱ նովոստի»-ն։
«Բարսելոնայի բոլոր տասը լողափերում ամբողջ տարվա համար կմտցվի ծխելու արգելք ՝ քաղաքացիների համար ավելի առողջ միջավայր ապահովելու, թափոնները նվազեցնելու և շրջակա միջավայրը պաշտպանելու համար»,-ասվում է քաղաքապետարանի պաշտոնական կայքում:
Ավելի վաղ քաղաքում ամառային սեզոնն արդեն անցկացրել է նման «ակցիաներ»։ Փորձը հաջողված է համարվել։ Արդեն այս տարվա ապրիլին իշխանությունները բացատրական իրազեկման արշավ կսկսեն, իսկ արգելքն ն ուժի մեջ կմտնի հուլիսից։
Քաղաքապետարանի տվյալներով՝ տեղի բնակիչների շրջանում ծխողների տեսակարար կշիռը հասնում է մոտ 20 %-ի, բացի այդ, քաղաք ժամանող շատ զբոսաշրջիկներ նույնպես ծխում են։
Եվրահանձնաժողովը նշում է, որ ծխախոտի մնացորդները, որոնց քայքայման համար պահանջվում է առնվազն տասը տարի, միջերկրածովյան արևմտյան երկրներում թափոնների ամենատարածված տեսակն է:
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան