Թել Ավիվում տեղի ունեցած ահաբեկչությունից հետո իսրայելական զինվորականները Ջենինում գործողություններ են իրականացնում
Իսրայելի պաշտպանության բանակը հայտարարել է, որ շաբաթ օրը գործողություն է անցկացնում փախստականների ճամբարում և Հորդանան գետի արևմտյան ափին գտնվող պաղեստինյան խոշոր Ջենին քաղաքում, որտեղ ապրում էր ահաբեկիչը, որը հինգշաբթի օրը երեք իսրայելցի է սպանել Թել Ավիվում հարձակման ժամանակ: Ըստ ՏԱՍՍ-ի՝ համապատասխան հաղորդագրությունը տարածել է բանակի մամուլի ծառայությունը։
«Բանակային ստորաբաժանումները ներկայումս գործողություններ են իրականացնում Ջենին քաղաքում և փախստականների ճամբարում»,-ասվում է հաղորդագրությունում։ Ըստ Kan ռադիոկայանի՝ իսրայելցի զինվորականները շաբաթ գիշերը գործել են Ջենինի մերձակայքում գտնվող գյուղերից մեկում, որտեղ խուզարկել են ահաբեկչի հորը պատկանող տարածքը։
Ջենինից 28-ամյա պաղեստինցի Ռաեդ Հազեմը հինգշաբթի երեկոյան Թել Ավիվում ահաբեկչություն է իրականացրել՝ օգտագործելով հրազեն։ Անվտանգության ուժերը նրան հայտնաբերել են ուրբաթ վաղ առավոտյան Թել Ավիվի հարավում՝ Յաֆա շրջանում, փոխհրաձգություն է սկսվել, որի արդյունքում նա սպանվել է։ Վերջին տվյալներով՝ հարձակման հետևանքով երեք մարդ է զոհվել, 10-ից ավելին վիրավորվել, այդ թվում՝ ծանր։
Մարտի 29-ին Թել Ավիվի մոտակայքում գտնվող Բնեյ Բրակ քաղաքում ավտոմատով զինված պաղեստինցին կրակ է բացել անցորդների վրա, ինչի հետևանքով զոհվել էր 5 մարդ, այդ թվում՝ Ուկրաինայի երկու քաղաքացի։ Մարտի 27-ին Հադերա քաղաքում հրազենի կիրառմամբ ահաբեկչության հետևանքով երկու մարդ է զոհվել։ Հարձակման պատասխանատվությունը ստանձնել են «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման կողմնակիցները: Մարտի 22-ին Բեեր Շևա քաղաքում ԻՊ-ի աջակիցի հարձակման հետևանքով չորս մարդ է զոհվել, մի քանիսը վիրավորվել են։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան