Թուրքիան զգուշացրել է ծովային ականների պատճառով Բոսֆորում աղետի հավանականության մասին
Թուրքիայի ռազմածովային նավատորմի պաշտոնաթող կոնտրադմիրալ Ջիհաթ Յայչին հայտարարել է Բոսֆորի նեղուցում մեծ աղետի հավանականության մասին՝ կապված Սև ծովում դրեյֆող ականների առկայության հետ: Ըստ «ՌԻԱ նովոստի»-ի՝ Յայչին ակնհայտ է համարել, որ դրանք ծով են նետվել ուկրաինական կողմից։
Ռուսաստանի ԱԴԾ-ն նշել է, որ ուկրաինացի զինվորականները Ուկրաինայում Ռուսաստանի հատուկ գործողության մեկնարկից հետո մոտ 420 ական են տեղադրել Օդեսայի, Օչակովի, Չեռնոմորսկի և Յուժնի նավահանգիստների մուտքերի մոտ։ ԱԴԾ-ն չի բացառել հոսանքի պատճառով ամրակներից պոկված ականների հոսքը դեպի Բոսֆոր և հետագայում Միջերկրական ծովի ավազաններ: Թուրքիայի պաշտպանության նախարարությունն ավելի վաղ երեք անգամ հայտարարել էր, որ Սև ծովում ականներ են հայտնաբերել։
«Ձեռնարկվում են անհրաժեշտ միջոցներ, սակայն 100 տոկոսանոց անվտանգության միջոցներ չկան, եթե այդ ականներից մեկն ընկնի նեղուցը, դա կհանգեցնի մարդկանց մահվան, աղետի։ Հաշվի առնելով, որ հում նավթի երկուսուկես տոկոսը Մեր նեղուցներով է աշխարհին մատակարարվում, ապա ճգնաժամային իրավիճակ կստեղծվի եթե պայթոնավտանգ նման բեռներ տեղափոխող նավերից մեկը Բոսֆորում ականին դիպչելով պայթի, այն մեծ վտանգ է ներկայացնում իրենից», - կոնտրադմիրալի խոսքերը մեջբերել է Gercek Gundem-ը:
Նրա խոսքով, «միանգամայն ակնհայտ է, որ ուկրաինական կողմն է ականները բաց է թողել ծով»։
«Ոչ մի պատճառ չկա, թե ինչու Ռուսաստանը պետք է թողներ այդ ականները: Ինչու՞ պետք է Ռուսաստանը պետք է ականապատի ուկրաինական ափը, որպեսզի չմոտենա դրան: Ինչո՞ւ պետք է Ռուսաստանը միջամտի իր առևտրին՝ թողնելով ականներ Սև ծովում: Ռուսաստանը բեռնափոխադրումներ է իրականացնում ծովով՝ և՛ հում նավթը, և՛ էներգիակիրները, և՛ հացահատիկը, արտահանման-ներմուծման այլ ապրանքներ: Այլ կերպ ասած, ծովային ականներն ամենալուրջն են ազդում Ռուսաստանի ծովային առևտրի վրա: Դրանից բացի Ուկրաինան չունի ռազմանավ: Ինչո՞ւ պետք է Ռուսաստանը ականներ դնի ծովում Ուկրաինային խանգարելու համար: Ուստի ակնհայտ է, որ Ուկրաինան է թողել այդ ականները»,-ասել է Յաչին։
Հարակից հրապարակումներ`
- Զելենսկին ասել է, որ Ռուսաստանի հետ բանակցելուց բացի Ուկրաինան այլ ելք չունի
- Արդյո՞ք Թուրքիայի դռները բաց են ռուս միլիարդատերերի առջև
- Թուրքիայի պաշտպանության նախարարությունը հաստատել է, որ Բոսֆորում հայտնաբերված առարկան ջրային ական է
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան