Ռուսաստանը հայտարարել է, որ Կիևը սադրանք է նախապատրաստում ՌԴ զինվորականների դեմ
Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հայտնել է, որ Ուկրաինայի իշխանությունները սադրանք են նախապատրաստում, որպեսզի ռուս զինվորականներին մեղադրելու Կիևի մերձակայքում գտնվող Իրպեն քաղաքի խաղաղ բնակչությանը կոտորելու մեջ։ ՌԴ ՊՆ տարածած լուրը ներկայացնում է «Ինտերֆաքսը»:
«Ցանկանում եմ ձեր ուշադրությունը հրավիրել այն փաստի վրա, որ ռուսական զինված ուժերի ստորաբաժանումները լքել են այս բնակավայրը ավելի քան մեկ շաբաթ առաջ»,-շաբաթ օրը հայտարարել է ՌԴ պաշտպանության նախարարության խոսնակ Իգոր Կոնաշենկովը։
«Ուկրաինայի Անվտանգության ծառայության աշխատակիցները ծրագրում են Պոլևայա փողոցի վրա գտնվող քաղաքային հիվանդանոցի դիահերձարանից Իրպինի արևելյան ծայրամասի շենքերից մեկի նկուղ բերել ուկրաինական հրետանու գնդակոծությունից մահացած տեղի բնակիչների մարմինները: Այնուհետև Պոշե-Վոդիցինի անտառային զանգվածում ուկրաինական անվտանգության ուժերը կբեմադրեն հրաձգությամբ սցենա, ըստ որի՝ ոչնչացվում է ռուսական հատուկ ստորաբաժանումը, որը ժամանել է Իրպին ոչնչացնելու Ռուսաստանի ռազմական հանցագործությունների վկաներին»,-ասել է նա։
ՌԴ պաշտպանության նախարարության պաշտոնական ներկայացուցիչը հայտնել է, որ նախկինում սպանված ռուս գերիների դիերն անտառում կներկայացվեն որպես «անվիճելի ապացույց»։
Հարակից հրապարակումներ`
- Ուկրաինայի ԱԳ նախարարը պահանջում է հեռացնել Ռուսաստանին ԵԱՀԿ-ից
- Մակրոնը կարծում է, որ Ուկրաինայի հակամարտությունն առաջիկա շաբաթներին չի ավարտվի
- ԱՄՆ-ն Ուկրաինային արագացված կարգով սպառազինություն և ռազմական տեխնիկա է մատակարարում
- Հունաստանը խնդրում է ՆԱՏՕ-ին օգնել Ուկրաինային պաշտպանելու Օդեսան
- Ուկրաինայից հայ փախստականներին Հայաստանում պահանջել էին վճարովի ՊՇՌ թեստ հանձնել. Զարեհ Սինանյան
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան