Ֆրանսիայի ԱԳ նախարարը Կրամատորսկի երկաթուղային կայարանի վրա հարձակումն անվանել է «մարդկության դեմ հանցագործություն»
Ֆրանսիայի արտաքին գործերի նախարար Ժան-Իվ Լը Դրիանն ուրբաթ օրը դատապարտել է փախստականների տարհանման ժամանակ Կրամատորսկի երկաթուղային կայարանի հրթիռակոծությունը ՝ այն անվանելով «մարդկության դեմ հանցագործություն»։ Այդ մասին Հայտնում է ՏԱՍՍ-ը:
«Գնացքների կայարանում հարված է հասցվում փախստականների, քաղաքացիական անձանց վրա, այն համապատասխանում է մարդկության դեմ հանցագործության»,-ասել է նախարարը France 5 հեռուստաալիքի եթերում։
«Նման հանցագործությունները չեն կարող անպատիժ մնալ։ Դրանք պետք է արագ փաստաթղթավորվեն, պատրաստվեն ներկայացվեն հանրությանը, որպեսզի հետագայում ապացույցներ ներկայացվեն մարդկության դեմ հանցագործությունների մասին»,-ասել է նա և պարզաբանել է, որ ապացույցների հավաքումն անհրաժեշտ է Միջազգային քրեական դատարան փոխանցելու համար։
Ուրբաթ օրն առնվազն 50 մարդ է զոհվել և մոտ 100-ը՝ վիրավորվել Կրամատորսկի երկաթուղային կայարանի հրթիռակոծության հետևանքով, որը վերահսկվում է ուկրաինական ուժերի կողմից։
Ինչպես ուրբաթ օրը հայտարարել են ՌԴ ԱԳՆ-ից, Կրամատորսկի երկաթուղային կայարանը «Տոչկա-Ու» հրթիռով խոցման մեջ Ուկրաինայի զինված ուժերի մեղքի ապացույցներն ակնհայտ են: Կիևի նման անմարդկային գործողությունները հաստատում են ռուսական զինուժի հատուկ գործողություննեերի հիմնավորվածությունը: Ապրիլի 8-ին Ուկրաինայի զինված ուժերը հարվածներ են հասցրել Կրամատորսկի երկաթուղային կայարանին, նշել է ՌԴ ԱԳՆ-ն և վստահեցրել, որ Կիևին չի հաջողվի խուսափել Կրամատորսկում խաղաղ բնակիչների գնդակոծման պատասխանատվությունից։
Հարակից հրապարակումներ`
- ԱՄՆ-ն Ուկրաինային արագացված կարգով սպառազինություն և ռազմական տեխնիկա է մատակարարում
- Հունաստանը խնդրում է ՆԱՏՕ-ին օգնել Ուկրաինային պաշտպանելու Օդեսան
- ԱՄՆ պաշտպանության նախարար. ԱՄՆ-ն ուկրաինացի զինվորականներին սովորեցնում է կիրառել զենքեր
- Ուկրաինայից հայ փախստականներին Հայաստանում պահանջել էին վճարովի ՊՇՌ թեստ հանձնել. Զարեհ Սինանյան
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան