Հարուցված քրեական գործն ուղղված է Ռուբեն Հակոբյանի քաղաքական գործունեության դեմ. Պաշտպան
Հասարակական-քաղաքական գործիչ Ռուբեն Հակոբյանին մեղադրանք է առաջադրվել Նիկոլ Փաշինյանին ծանր վիրավորանք հասցնելու համար։ Պատճառը 2021թ․ նոյեմբերի 25-ին ԱԺ ամբիոնից ունեցած ելույթն է։
Այսօր նա հրավիրվել էր ՀՀ քննչական կոմիտեի Արաբկիրի քննչական բաժին։ Քննչական բաժնից դուրս գալուց հետո լրագրողներին Ռուբեն Հակոբյանի պաշտպան Վարազդատ Հարությունյանն ասաց, որ նրան մեղադրանք առաջադրվեց Փաշինյանին ծանր վիրավորանք հասցնելու փաստի առիթով հարուցված քրեական գործի շրջանակներում։ Ռ.Հակոբյանը հրաժարվել է ցուցմունք տալ։
«Հարուցված քրեական գործը բովանդակային առումով շինծու է, ուղղված է Ռուբեն Հակոբյանի քաղաքական գործունեության դեմ։ Սա հերթական քաղաքական հետապնդումն է հերթական քաղաքական գործչի նկատմամբ այս հոդվածի շրջանակներում»,- ասաց պաշտպանը։
Նա նշեց, որ իրենք հայտարարել են՝ մեղադրանքի էությանը պարզ չէ, քանի որ պարզ չէ, թե ով է այդ անձը, ինչպես է քրեական հետապնդում իրականացնող մարմինն անձի փոխարեն որոշել, որ վիրավորանքն ուղղված է այդ անձին, ինչպես է որոշել ընդհանրապես՝ այդ անձի համար դա ծանր վիրավորանք է, թե ոչ։
Ռ.Հակոբյանն ասաց, որ այս հոդվածով բնակչության 90 տոկոսին կարելի է մեղադրանք ներկայացնել, սակայն սա հազարերորդական հարց, իսկապես ուշադրություն շեղելու բան է։
Հարակից հրապարակումներ`
- Բուռն գործունեություն «ծանր վիրավորանքով»
- Մեղադրյալի կարգավիճակով հրավիրված եմ Արաբկիրի շրջանի քննչական բաժին․ Ռուբեն Հակոբյան
- Սա ծանր մեղադրանք է, նաև քաղաքական գնահատական՝ ապաքաղաքական մարմնի կողմից. Լիլիթ Գալստյանը՝ Տիգրան Հակոբյանին
- Գևորգ Դանիելյան. Ծանր վիրավորանքի վերաբերյալ նորմը ոչ միայն բովանդակությամբ է խիստ խնդրահարույց, այլև իրավակիրառ հարթությամբ
- Ձերբակալություն՝ ոստիկանության աշխատակիցների նկատմամբ բռնություն գործադրելու և ծանր վիրավորանք հասցնելու կասկածանքով
- «Ծանր վիրավորանքի» հոդվածի «տիեզերական կիրառության» տեսությունը վիճարկել եմ դատախազությունում․ Ռուբեն Մելիքյան
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան