Հարավային Օսիայի նախագահն ասել է, որ կաջակցեր ԽՍՀՄ-ի վերականգնմանը
Հարավային Օսիայի նախագահ Անատոլի Բիբիլովը ՏԱՍՍ-ին տված հարցազրույցում ուշագրավ դիտարկումներ է արել:
«Անկասկած, ես կաջակցեի դրան: Փառք Աստծո, ես ապրում էի ԽՍՀՄ-ի ժամանակ: Ես տեսել եմ, թե ինչ վերաբերմունք կար միմյանց նկատմամբ, և մենք այն ժամանակ ազգություններն իրարից չէինք տարբերում: Ապրում էինք որպես մի մեծ ընտանիք»,-ասել է նա:
Բիբիլովը խոստովանել է, որ 1930-ականներին լուրջ էքսցեսներ են եղել, սակայն, ըստ նրա, ԽՍՀՄ-ը որպես պետություն մեծ էր և նշանակալից դեր խաղաց ոչ միայն իր քաղաքացիների, այլ ամբողջ աշխարհի համար։
«Փաստորեն, Հայրենական մեծ պատերազմից հետո մինչև 1990-ականները Եվրոպայում պատերազմներ չեղան, հենց որ Միությունը փլուզվեց, Հարավսլավիան, Հարավային Օսիան, Աբխազիան, Կենտրոնական Ասիան անմիջապես գնացին պատերազմի, այս ամենը գրգռեց ողջ աշխարհը։ Իհարկե, ԱՄՆ-ն առաջնահերթ դերակատարում ունեցավ դրանում, քանի որ նրանց համար անընդունելի էր ազգերի ու ժողովուրդների նման ներքին հարաբերություններով ամուր պետությունը»,- նշել է հանրապետության նախագահը։
«Հոգով, իհարկե, ես կողմնակից եմ, որ այդ հարաբերությունները նորից ստեղծվեն որպես ԽՍՀՄ քաղաքական միավոր կամ այլ ձևով, բայց, ըստ էության, բովանդակությունը նույնը լիներ»,-եզրափակել է նա։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան