Մոսկալկովան հայտնել է Մարիուպոլում 14 ռուս նավաստիների՝ գերությունից ազատելու մասին
Ռուսական Azov Concorde քաղաքացիական նավի անձնակազմի անդամներին, որոնք ուկրաինացի զինվորականները պահում էին Մարիուպոլի նավահանգստում, ազատել են գերությունից, նրանք տարհանվել են: «Ինտերֆաքս»-ի փոխանցմամբ՝ շաբաթ օրն այդ մասին հայտնել է ՌԴ մարդու իրավունքների պաշտպան Տատյանա Մոսկալկովան։
«Հենց հիմա լավ նորություն ստացանք: Ռուս զինծառայողների համակարգված գործողությունների շնորհիվ «Ազով Կոնկորդ» քաղաքացիական նավի 14 նավաստիները ազատվել են գերությունից և մեր զինծառայողների կողմից տարհանվել անվտանգ վայր»,-ասել է Մոսկալկովան իր Թելեգրամ ալիքում։
Փետրվարի 24-ին Մարիուպոլի նավահանգստում արգելափակվել է Azov Concord քաղաքացիական նավը, որի անձնակազմը գերի էին վերցվել ուկրաինացի զինվորականների կողմից։ «Ելքը դեպի ծով ականապատված է եղել, տղաներից խլել են հեռախոսները, նոթբուքերը, փաստաթղթերը, սննդի ու առաջին անհրաժեշտության ապրանքների հետ կապված խնդիրներ են եղել»,-ասաց Մոսկալկովան։
Հարակից հրապարակումներ`
- Զելենսկին ասել է, որ Ռուսաստանի հետ բանակցելուց բացի Ուկրաինան այլ ելք չունի
- Վրաստանի խորհրդարանի նախագահը հրաժարվում է այցելել Բուչա՝ ուկրաինայի իշխանությունների հետ տարաձայնությունների պատճառով
- Պենտագոնը վստահեցրել է, որ Ուկրաինային աջակցելիս ձգտում է խուսափել Ռուսաստանի հետ էսկալացիայից
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան