Պուտինն ու Ալիևը քննարկել են Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի նախապատրաստման աշխատանքները մեկնարկելու հարցը
Ադրբեջանական կողմի նախաձեռնությամբ Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ։ Այս մասին տեղեկանում ենք Կրեմլի պաշտոնական կայքից։
Նշվում է, որ քննարկվել են ապրիլի 6-ին Բրյուսելում Նիկոլ Փաշինյանի և Իլհամ Ալիևի միջև տեղի ունեցած բանակցությունների արդյունքները, ընդգծվել է ՌԴ, ՀՀ և Ադրբեջանի ղեկավարների միջև 2020 թվականի նոյեմբերի 9-ին, 2021 թվականի հունվարի 11-ին և նոյեմբերի 26-ին ձեռք բերված պայմանավորվածությունների լիարժեք կատարման, ինչպես նաև տարածաշրջանում տնտեսական ու տրանսպորտային ուղիների զարգացման եռակողմ աշխատանքային խմբի գործունեության ակտիվացման անհրաժեշտությունը։
«Անդրադարձ է կատարվել հայ-ադրբեջանակն սահմանի սահմանազատման և Ադրբեջանի ու Հայաստանի միջև խաղաղության պայմանագրի նախապատրաստման աշխատանքներն սկսելու հարցերին»,- նշվում է հաղորդագրության մեջ։
Հաստատվել է երկկողմ հարաբերությունների ընթացիկ օրակարգում սերտ համագործակցությունը շարունակելու փոխադարձ տրամադրվածությունը։
Հիշեցնենք, որ այսօր Վ.Պուտինը հեռախոսազրույց է ունեցել նաև Նիկոլ Փաշինյանի հետ։
Հարակից հրապարակումներ`
- Փաշինյանը Պուտինին տեղեկացրել է Բրյուսելում Ալիևի հետ ունեցած հանդիպման արդյունքների մասին
- Էրդողանը գոհ է Բրյուսելում Փաշինյանի և Ալիևի հանդիպման արդյունքներից
- Բրյուսելյան հանդիպմանը հիմնական շեշտը դրվել էր Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների վրա. Դավիթ Բաբայան
- Կրեմլը ողջունել է խաղաղ բանակցությունների գործընթաց սկսելու Երևանի և Բաքվի որոշումը. Պեսկով
- Բրյուսելյան բանակցություններում խոսքը գնացել է Հայաստան-Ադրբեջան վստահության փոխմթնոլորտի ձևավորման մասին. Վարդանյան
- Ադրբեջանում ուրախանում են Բաքվի բրյուսելյան ձեռքբերումներով
- ԵՄ-ն կշարունակի համագործակցել Հայաստանի և Ադրբեջանի հետ՝ Կովկասում խաղաղության հասնելու համար.Շառլ Միշել
- Բրյուսելում Նիկոլ Փաշինյանն առանձնազրույց է ունեցել Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի հետ
Լրահոս
Տեսանյութեր
Վ.Հակոբյան. Ռուսաստանի հետախուզությունն ասում է՝ գիտենք, ինչ փողեր են գալիս, ում գրպաններն են մտնում