Հնարավոր պարենային ճգնաժամով պայմանավորված՝ Ջավախքում առաջարկվել է ավելացնել կարտոֆիլի ու հացահատկի ցանքատարածությունները
Ապրիլի 8-ին Ախալքալաքի մունիցիպալիտետի Սակրեբուլոյի գույքի և բնական պաշարների կառավարման հանձնաժողովի նիստում պատգամավորները և հանդիպման հյուրերը քննարկել են ցանքատարածությունների ավելացման հարցը։ Այս մասին գրում է Jnews կայքը։
Ելնելով նրանից, որ աշնանը, ամենայն հավանականությամբ, պարենային ճգնաժամ կլինի, առաջարկ է եղել ավելացնել կարտոֆիլի ու հացահատկեղենի ցանքատարածությունները։
Պատգամավոր Հովիկ Մուրադյանն առաջարկել է ավելացնել գյուղատնտեսական նշանակության հողամասերը՝ աճուրդի հանել անմշակ հողերն ու վաճառել։
Դիլիսկայի տարածքային միավորից պատգամավոր Նվեր Մոսոյանը, սակայն, առարկել է՝ ասելով, որ մունիցիպալիտետն այնպես էլ քիչ արոտավայրեր ունի, առավել ևս՝ իրենց գյուղում։ Մարդիկ նաև անասուններ ունեն, որոնք արոտավայրերի կարիք ունեն։
Պատգամավոր Սիփան Շիպակցյանը նշել էց, որ չպետք է մոռանալ իրացման հետ կապված խնդիրը, որը իրենք գրեթե միշտ ունեն, իսկ ցանքատարածությունների ավելացումը կարող է էլ ավելի սրել իրավիճակը։
«Եթե Ռուսաստանն ու Ադրբեջանը փակեն շուկաները, որտե՞ղ իրացնենք կարտոֆիլը»,- հարցրել է Սիփան Շիպակցյանը։
Բիզնես կենտրոնի տնօրեն Մախարե Մացուկատովը նշել է, որ, ամենայն հավանականությամբ, պարենային ճգնաժամ կլինի, ուստի պետք է ավելի շատ արտադրել ու ավելի էժան, իջեցնել ինքնարժեքը։
Հարակից հրապարակումներ`
- Արցախում պարենային անվտանգության հարցերի վերաբերյալ աշխատանքային խորհրդակցություն է հրավիրվել
- Պարենի համաշխարհային գները մարտին հասել են վերջին 32 տարվա ամենաբարձր մակարդակին
- ԵՄ-ի ֆինանսների նախարարները հայտարարել են պարենային ճգնաժամի վտանգի մասին
- Գլոբալ պարենային ճգնաժամ՝ ռուս-ուկրաինական պատերազմի դեպքում
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին