Ռոսկոմնադզորը Google-ից պահանջում է արգելափակումից հանել YouTube-ում «Դումա TV» ալիքի հաշիվը
Ռոսկոմնադզորը դիմել է Google-ին, որին պատկանում է YouTube վիդեոհոսթինգը, պահանջելով հանել սահմանափակումները «Դումա TV» ալիքի հաշվից և բացատրել արգելափակման պատճառները։ ՏԱՍՍ-ի փոխանցմաբ, այս մասին շաբաթ օրը հայտնել են գերատեսչության մամուլի ծառայությունից։
«Ռոսկոմնադզորը պահանջել է ամերիկյան Google LLC ընկերությունից, որին պատկանում է YouTube ինտերնետ ծառայությունը, անհապաղ վերականգնել ՌԴ «Դումա TV» տեսահոսթինգի հասանելիությունը և բացատրել նման սահմանափակումների ներդրման պատճառը»,-ասվում է հաղորդագրության մեջ։
Գերատեսչությունում նշել են, որ պետական մարմնի YouTube ալիքի արգելափակումը խոչընդոտում է տեղեկատվության տարածմանը և դրան ազատ հասանելիությունը։
Հարակից հրապարակումներ`
- Ուժի մեջ է մտել Ռուսաստանի դեմ ԵՄ պատժամիջոցների հինգերորդ փաթեթը
- Պատժամիջոցները կազդե՞ն ռուս կանանց կրծքերի չափերի վրա
- Վլադիմիր Պուտինի երկու չափահաս դուստրերի նկատմամբ ԱՄՆ-ն պատժամիջոցներ է կիրառել
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան