Ինչու պղծեցին Արցախի դրոշը. Ստեփան Դանիելյան
Քաղաքագետ Ստեփան Դանիելյանը գրում է.
«Ինչու պղծեցին Արցախի դրոշը
Իրավիճակը պարզ կերպով վերլուծենք։
Արևմուտքը Ռուսաստանի համար երկրորդ ճակատ է ուզում բացել։ Ամենալավ թեկնածուն մեր տարածաշրջանն է, թալիբներից հույս չկա այս պահին: Սա հասկանալի ցանկություն ու բնական շահերի վրա հիմնված սովորական քաղաքականություն է' բոլորն այդպես կվարվեին։
Դրա համար պետք է իրավիճակ ստեղծել։ Ադրբեջանին հույս են տալիս, որ կարող են Հայաստանին ստիպել ստորագրել Ադրբեջանի տարածքային ամբողջականությունն ու դրանով ռուսներին դուրս մղեն ու թուրքական աշխարհի ճանապարհը բացվում է։ Բրյուսելում շոու են կազմակերպում, մինչ այդ Ադրբեջանին դրդում Արցախում խորանալ։ Նպատակը. ստեղծել կոնֆլիկտ և Ռուսաստանին ու Թուրքիային էլ ներքաշել դրա մեջ։ Սխեման պարզ է։ Նման կերպ Ուկրաինայում են վարվել։ Դրա տեխնոլոգիայի մասին ավելի ուշ կգրեմ։
Բայց ինչպես Ուկրաինայում, այդպես էլ Հայաստանում, պետք են տեղական պարտնյորներ ունենալ։ Այս ծրագրի շրջանակում պարտնյորները Հայաստանում Արցախի դրոշն են պղծում։ Սա Արցախից հրաժարվելու տեղական տրամադրությունը զոնդաժ անելու, Ադրբեջանին ոգևորելու ու նաեւ նրա համար պատերազմ սկսելու լեգիտիմ հիմք ստեղծելն է. «Հայաստանը Արցախն իր մասն է համարում ու խախտում է Նոյեմբերի 9-ի պայմանավորվածությունները»։
Հիշենք, որ երբ հայտնի անձն Արցախում հայտարարեց, որ Արցախը Հայաստան էև վերջ, Ադրբեջանը դա համարեց պատերազմ սկսելու լեգիտիմ հիմք՝ casus belli, քանզի բանակցությունների համար էլ թեմա չկա։ Նորից հիշենք, որ այսօրվա դրոշ վառողներն էին հենց այդ թեզն առաջ տանում, որ Արցախը Հայաստանի մարզ է ու Արցախում, պատերազմական գոտում, անկարգություններ էին հրահրում, Հայաստանում էլ հակաարցախյան տրամադրություններ սերմանում։
Երկու դեպքում էլ նպատակը պատերազմ հրահրելն ու թշնամուն համար լեգիտիմ հիմքեր ստեղծելն էր ու է»։
Հարակից հրապարակումներ`
- Իրենք երթով մոտենում էին դրոշին, որպեսզի երկրորդ անգամ վնասեին. Արցախի դրոշը պաշտպանողները
- Այս իշխանությունները հանգիստ են վերաբերում Արցախի դրոշը պղծող մարդկանց, բայց բանտ են նստեցնում Հայաստանի դրոշը բարձրացնողին
- Այս պահին Արցախի դրոշը ՀՀ դրոշի հետ կողք կողքի ծածանվում է Արտաշատի թատրոնամերձ հրապարակում․ Գերասիմ Վարդանյան
- Արցախի դրոշը ներկելու բովանդակությամբ տեսանյութը ուղարկվում է ոստիկանություն՝ նյութեր նախապատրաստելու
- «Իշխանության կոկորդում է մնացել Արցախի դրոշն ու տեղադրումը»
- Վանաձորի Արցախ պուրակում տեղադրվել է Արցախի դրոշը
- Ոստիկանությունը սպասում է Արցախի դրոշի պղծման մասին ահազանգի
- Գտնել ու պատժել թուրք դիվերսանտներին, վերականգնել Արցախի դրոշը. Արտաշատի ավագանու խմբակցություններ
- «Արտաշատում թուրք դիվերսանտների կողմից առևանգվել է Արցախի դրոշը». Գերասիմ Վարդանյան
- Ապրիլի 8-ին Վանաձորի Արցախ պուրակում տեղի կունենա Արցախի Հանրապետության դրոշի տեղադրումը
- Երևանի Ֆրանսիական հրապարակի մեջտեղում բարձրացվում է Արցախի դրոշը