«Բրուսելյան հայտարարությունը մաքսիմում լղոզում է Արցախյան հակամարտության հարցը»
«Բրուսելյան հայտարարության «խաղաղության համաձայնագիրը պետք է անդրադառնա բոլոր անհրաժեշտ և բոլոր հարցերին» ձևակերպումը մաքսիմում լղոզում է Լեռնային Ղարաբաղի հակամարտության հարցը»,- «Տարբեր կարծիքներ Աննա Դանիելյանի հետ» հաղորդման ժամանակ ասել է «Հայրենիք» կուսակցության մամուլի քարտուղար Սոս Հակոբյանը:
Նա նշել է, որ կան սկզբունքեր, կա հակամարտության կարգավորման ուղեծիր, որի մասին պետք է խոսել։
«Հնարավոր չէ ստորագրել փաստաթուղթ առանց խնդիրը լուծելու։ Խնդիրը պետք է լուծել, հետո նոր ամրագրել, ոչ թե ամրագրել այն իրականությունը, որ Ադրբեջանի զինված ուժերը արդեն 1.5 տարուց ավելի գտնվում են Սև լճի տարածքում, թշնամին սադրանքների է դիմում թե Արցախի, թե Հայաստանի հանդեպ։
Այդ պայմաններում մենք ստորագրում ենք փաստաթուղթ, որ որևէ խնդիր չունենք, որևէ պահանջ միմյանց հանդեպ չունենք, ասելով, որ սրա այլընտրանքը պատերազմն է։ Ո՛չ, սրա այլընտրանքը տրամաբանված և կշռադատված դիվանագիտական աշխատանքն է, որտեղ պետք դրվեն մեր անվտանգային նվազագույն պահանջները»,- ասել է «Հայրենիք» կուսակցության մամուլի քարտուղար Սոս Հակոբյանը:
Հարակից հրապարակումներ`
- Էրդողանը գոհ է Բրյուսելում Փաշինյանի և Ալիևի հանդիպման արդյունքներից
- Բրյուսելյան հանդիպմանը հիմնական շեշտը դրվել էր Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների վրա. Դավիթ Բաբայան
- Կրեմլը ողջունել է խաղաղ բանակցությունների գործընթաց սկսելու Երևանի և Բաքվի որոշումը. Պեսկով
- Բրյուսելյան բանակցություններում խոսքը գնացել է Հայաստան-Ադրբեջան վստահության փոխմթնոլորտի ձևավորման մասին. Վարդանյան
- Ադրբեջանում ուրախանում են Բաքվի բրյուսելյան ձեռքբերումներով
- ԵՄ-ն կշարունակի համագործակցել Հայաստանի և Ադրբեջանի հետ՝ Կովկասում խաղաղության հասնելու համար.Շառլ Միշել
- Բրյուսելում մեկնարկել է Փաշինյանի, Շառլ Միշելի և Ալիևի եռակողմ հանդիպումը
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան