44-օրյա պատերազմը Թեհրանի համար ի հայտ է բերել զգալի լրացուցիչ անվտանգային մարտահրավերներ. Ոսկանյան
Իրանագետ Վարդան Ոսկանյանը գրում է.
«Բաքվի բռնապետի քարոզչամիջոցները հարցազրույց են հրապարակել Իսրայելի Ազգային հետախուզական ծառայության («Մոսադ») նախկին տնօրեն Թամիր Փարդոյի հետ։
Դրանում, պատասխանելով Ադրբեջանի և Իսրայելի միջև ռազմավարական գործընկերության վերաբերյալ հարցին, իսրայելցի նախկին պաշտոնյան միանգամից անդրադառնում է Ադրբեջան կոչվող արհեստածին կազմավորման՝ Իրանի հետ ունեցած սահմանին՝ նշելով, որ չի ցանկանա «խոսել այն բաների մասին, որոնք կարող են վնասել Ադրբեջանին»։
Այս առումով ուշագրավ է, որ 2011թ․, երբ հենց Թամիր Փարդոն էր ղեկավարում «Մոսադը», գերմանական «Der Spiegel» լրատվական կայքը իսրայելական այս հատուկ ծառայությանն էր ներկայացնում, որպես իրանցի նշանավոր ատոմային ֆիզիկոս Դարիուշ Ռեզայինեժադի սպանության հետևում կանգնած կառույց։
Այս առումով, այդպես էլ բաց է մնում հարցը, թե արդյո՞ք հենց Բաքվի բարբարոսական վարչախմբի աջակցությամբ և Իրան-Ադրբեջան սահմանի օգտագործմամբ չէ՞ իրականացվել իրանցի գիտնականի դեմ այդ աղմկահարույց ահաբեկչությունը։
Այսուհանդերձ, անկախ այս ամենից, ակնհայտ է, որ 44-օրյա պատերազմի հետևանքով Արցախի Հանրապետությունից բռնազավթված մերձարաքսյան գոտին փաստացիորեն ավելի է երկարացրել Իրան-Ադրբեջան սահմանագիծը, ինչը Թեհրանի համար ի հայտ է բերել զգալի լրացուցիչ անվտանգային մարտահրավերներ և ռիսկեր, որոնք կառավարելու նպատակով հայ-իրանական անվտանգային համագործակցությունը կենսական անհրաժեշտություն է»։
Հարակից հրապարակումներ`
- Իրականում նման բան չի կարող լինել, թե Հայաստանում կան իբր ադրբեջանական տարածքներ. Վարդան Ոսկանյան
- Վարդան Ոսկանյան. Փորձում են համոզել, որ պայմանագիր կոչվող թղթի կտորներն են իբր ապահովելու խաղաղություն Հայաստանի և Արցախի համար
- Վարդան Ոսկանյան. Մեր հետագա գոյությունը պայմանավորված է լինելու մեր ռազմական և անվտանգային համակարգերի հզորացումով
- Վարդան Ոսկանյան. Թշնամու այս լկտի վարքագծին վերջ տալու մի արդյունավետ ճանապարհ կա
- Փաշինյան. Վստահ եմ, հայ-իրանական հարաբերությունները նոր հորիզոններ կնվաճեն
- Հայ-իրանական ռազմավարական դաշինքի կնքման անհրաժեշտություն ունենք. Վարդան Ոսկանյան
- Պահն է նոր թափ ստանան հայ-իրանական տնտեսական, անվտանգային, քաղաքական հարաբերությունները. Մեջլիսի պատգամավոր
- Պետք է ձևավորել հայ-իրանական հակաահաբեկչական ինչ-որ կառույց, որը զորախումբ կունենա. Վարդան Ոսկանյան
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին