Քլինթոնն առաջարկել էր Պուտինին և Ելցինին Մոսկվայի՝ ՆԱՏՕ-ին միանալու հնարավորությունը
ԱՄՆ նախկին նախագահ Բիլ Քլինթոնը Atlantic-ի համար հրապարակված հոդվածում ասել է, որ իր ռուս գործընկերներ Բորիս Ելցինին և Վլադիմիր Պուտինին առաջարկել է Մոսկվայի՝ ՆԱՏՕ-ին միանալու հնարավորությունը։ Այս մասին գրում է Ռիա նովոստին։
Քաղաքական գործիչը մատնանշել է 1990-ականներին դաշինքի և Ռուսաստանի միջև կապերի զարգացումը` նշելով Մոսկվայի մասնակցությունը «Գործընկերություն հանուն խաղաղության» ծրագրին, Ռուսաստան-ՆԱՏՕ Հիմնադիր ակտի կնքումը, Բալթյան երկրներից ռուսական զորքերի դուրսբերման ԱՄՆ ֆինանսավորումը, ինչպես նաև համատեղ մասնակցություն որոշ խաղաղապահ գործողություններին:
«Այս ամբողջ ընթացքում մենք բաց ենք պահել ՆԱՏՕ-ի դռները Ռուսաստանի մուտքի համար, ինչը ես պարզ հայտարարեցի Ելցինին, այնուհետև նրա իրավահաջորդ Վլադիմիր Պուտինին», - ասել է Քլինթոնը:
Պետության նախկին ղեկավարը սուտ է անվանել այն պնդումները, թե ԱՄՆ-ն «անտեսել է, չի հարգել և փորձել է մեկուսացնել Ռուսաստանին», բայց ընդունել է, որ ՆԱՏՕ-ն, չնայած Մոսկվայի առարկություններին, ընդլայնվել է դեպի արևելք: Նա դաշինքի այս քաղաքականությունն անվանել է «ճիշտ»։
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան