Հայ նկարչուհի Քրիստինա Օգանեզզի «Խաղաղության աղավնին» կցուցադրվի Գլենդելում
Burbank Art Association-ը ԱՄՆ-ի Գլենդել քաղաքում կցուցադրի հայ նկարչուհի Քրիստինա Օգանեզզի «Խաղաղության աղավնին» կտավը։ Ցուցարությունը կտևի մինչև ապրիլի 29-ը՝ GEO պատկերասրահում։ Ամերիկաբնակ հանրությանը կներկայացվի խաղաղության կոչ պարունակող այս կտավը։ Այս մասին հայտնում է PR մենեջեր Ռոզա Գրիգորյանը։
«Շատ ուրախ եմ, որ այս բարդագույն ժամանակներում Burbank Art Association-ը ներկայացնում է խաղաղության կոչ արտահայտող իմ այս կտավը։ Նկարում պատկերված է աղավնի, կտավի գույները համապատասխանում են Ուկրաինայի դրոշի գույներին, իսկ աղավնու գլխավերևում Աստվածաշնչից տողեր են, որոնք հիշեցնում են մեզ նոր սկզբի և նոր կյանքի մասին:Հուսով եմ, որ տարածաշրջանում շուտով խաղաղություն կհաստատվի»,-նշում է Քրիստինա Օգանեզզը։
Նշենք, որ վերջերս ԱՄՆ-ի Լոս Անջելես քաղաքում բացվեց Օգանեզզի աշխատանքների ցուցահանդեսը։ ԱՄՆ-ում պարբերաբար տարբեր պատկերասրահներում ներկայացվում են նկարչուհու գործերը՝ առաջացնելով մարդկանց մեծ ուշադրությունը։
Քրիստինա Օգանեզզը Հայաստանի նկարիչների միության պատվավոր, Լոնդոնի Visual Artists Association-ի, ԱՄՆ-ի Portrait Association-ի և Արվեստագետների միջազգային միության (Էստոնիա) անդամ է:Հայ արվեստագետը հանդես է եկել անհատական և խմբակային ցուցահանդեսներով Հայաստանում և երկրի սահմաններից դուրս:Նրա աշխատանքները զետեղված են անձնական, պետական և թանգարանային հավաքածուներում: Մասնավորապես՝ Օգանեզզի գործերից կարելի է գտնել Երևանի պատմության թանգարանում:2020 թ. Օգանեզզը Միլանում (Իտալիա) արժանացել է Ֆրիդա Կալոյի անվան մրցանակի՝ Շառլ Ազնավուրի դիմանկարի համար:
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան