Ֆրանսիայում նախընտրական հարցումը ցույց է տվել, որ Մակրոնի առավելությունը Լե Պենի նկատմամբ 1% է
Ֆրանսիայի «Ազգային միավորում» կուսակցության առաջնորդ Մարին Լը Պենը նախընտրական մրցավազքում կրճատել է իր մրցակցի՝ Ֆրանսիայի ներկայիս առաջնորդ Էմանուել Մակրոնի առավելությունը մինչև 1 %։ Այս մասին են վկայում Elabe ընկերության նախընտրական հարցման տվյալները։
Հարցման համաձայն՝ Մակրոնը շարունակում է մնալ առաջատարը։ Ապրիլի 10-ին կայանալիք ընտրությունների առաջին փուլում նա կարող է հավաքել ձայների 26%-ը, Լը Պենը՝ 25%-ը։ Երկրորդ փուլում՝ որը նախատեսված է ապրիլի 24-ին, վարկանիշների տարբերությունը նույնպես չափազանց փոքր է։ Մակրոնը կստանա 51%, իսկ նրա հիմնական հակառակորդը՝ 49%։
Տարբեր աղբյուրների համաձայն, ապրիլի 4-ին առաջին փուլի համար այս հիպոթետիկ տարբերությունը 3% էր կազմում։
Լը Պենը Ֆրանսիայի նախագահի թեկնածու է եղել 2017 թվականի (երկրորդ տեղ երկրորդ փուլում) և 2012 թվականի ընտրություններում (երրորդ տեղ առաջին փուլում)։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան