Բուռն գործունեություն «ծանր վիրավորանքով»
Ոստիկանության Արաբկիրի բաժնի քրեական հետախույզների և պարեկային ծառայության Երևանի գնդի 4-րդ գումարտակի 2-րդ վաշտի ծառայողների համատեղ ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում ապրիլի 8-ին, ժամը 06.00-ին, Կոմիտասի պողոտայում հայտնաբերվել և Արաբկիրի բաժին է բերման ենթարկվել 38-ամյա Գագիկ Վ.-ն, որը ապրիլի 1-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 137.1-րդ հոդվածի (Ծանր վիրավորանքը) մեղադրանքով: Խափանման միջոցը՝ ստորագրություն։
Ոստիկանությունից հայտնում են, որ Գագիկ Վ.-ն ներկայացվել է նախաքննական մարմնին:
Հարակից հրապարակումներ`
- Գևորգ Դանիելյան. Ծանր վիրավորանքի վերաբերյալ նորմը ոչ միայն բովանդակությամբ է խիստ խնդրահարույց, այլև իրավակիրառ հարթությամբ
- Ձերբակալություն՝ ոստիկանության աշխատակիցների նկատմամբ բռնություն գործադրելու և ծանր վիրավորանք հասցնելու կասկածանքով
- «Ծանր վիրավորանքի» հոդվածի «տիեզերական կիրառության» տեսությունը վիճարկել եմ դատախազությունում․ Ռուբեն Մելիքյան
- Ծանր վիրավորանքի հոդվածը դասական օրինակ է, թե ինչպես ՔՕ ուղղակի ծառայեցվեց կառավարող կուսակցության շահեր. Թաթոյան
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին