«Փաստ». Իշխող թիմում գնալով էլ ավելի է խորանում գոյություն ունեցող բևեռացումը և միմյանց նկատմամբ խոր անվստահությունը
«Փաստ» թերթը գրում է. «Վերջին շրջանում շատ է խոսվում այն մասին, որ իշխող թիմի ներսում տարաձայնությունների պակաս չկա։ Ավելին, իշխող թիմում գնալով էլ ավելի է խորանում գոյություն ունեցող բևեռացումը և միմյանց նկատմամբ խոր անվստահությունը։ «Փաստ» թերթի տեղեկություններով, բանը հասել է նրան, որ առանձին քպականներ խորհրդարանում որոշ դեպքերում անգամ ընդդիմադիր պատգամավորների մոտ են դժգոհում իրենց թիմակիցներից՝ բողոքելով հատկապես ցինիկ ու մեծամիտ պահվածքից։ Նրանք դժգոհ են, որ առանց այդ էլ դժվար են «մարդամեջ» դուրս գալիս, իսկ իրենց մի շարք թիմակիցների նման պահվածքից ուղղակի «գետինն են մտնում»: Խորհրդարանական մեր աղբյուրի փոխանցմամբ, իշխանական պատգամավորները շատ հաճախ անգամ խուսափում են միմյանց հետ ուղղակի շփումից։
Ավելին, ըստ տեղեկությունների, իշխանության խորհրդարանական «սաստավում» իսկական հիերարխիկ աստիճանակարգություն է տիրում։ Պարզվում է, որ թիմի ներսում կան «տասնապետներ», որոնք ունեն իրենց առանձին բլոկները և հիմնական քննարկումներն անցկացնում են հենց այդ ձևաչափով, նրանք ընդհանուր իշխանական քաղաքականության և քննարկվող հարցերի վերաբերյալ ունեն սեփական «մինի թիմային» մոտեցումները։ Իշխանությանը մոտ կանգնած մեր աղբյուրն էլ փոխանցել է, որ, ճիշտ է, ընդհանուր թիմն առայժմ ենթարկվում է Նիկոլ Փաշինյանին, ավելին, այս ներքին «գզվռտոցները» ձեռնտու են նրան, սակայն, ըստ առկա տրամադրությունների, դա ժամանակավոր է բնույթ է կրում և ցանկացած պահի կարող է վիճակն անվերահսկելի դառնալ»։
Մանրամասները թերթի այսօրվա համարում:
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան