Գյումրիում, Էջմիածնում, Արմավիրում ևս բարձրացվեց Արցախի դրոշը
Հանուն Արցախի և հանուն Հայաստանի փրկության ակցիան այսօր իրականացվել է Հայաստանի հայրաքաղաք Գյումրիում և հոգևոր մայրաքաղաք Էջմիածնում։ Այս երկու քաղաքներում նույնպես հնչել է «Հայաստա'ն, ոտքի՛ հանուն Արցախի» կոչը, և տեղադրվել է Արցախի պետական դրոշը։ Այս մասին հայտնում են «Հայաստան» դաշինքից։
Էջմիածնում Համազգային դիմադրության շարժման մասնակիցներին միացել էր «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը։
Արցախի դրոշը ծածանվում է նաև Արտաշատում, Սպիտակում, Վանաձորում, Կապանում։
Հայկական երկրորդ պետության գլխավոր խորհրդանիշն ընդդիմության հանրահավաքից հետո ապրիլի 5-ին տեղադրվել է Երևանի սրտում` Ֆրանսիայի հրապարակում։
««Հայաստա'ն, ոտքի՛ հանուն Արցախի» կոչը հնչելու է հանրապետության մյուս մարզերում ևս։ Համազգային դիմադրության շարժման մասնակիցների ջանքերով Արցախի դրոշը կտեղադրվի հանրապետության տարբեր քաղաքներում»,- նշում են դաշինքից։
Այսօր Արցախի դրոշի տեղադրվել է նաև Արմավիրում։
Հարակից հրապարակումներ`
- Արցախի դրոշն արդեն ծածանվում է Հայաստանի տարբեր քաղաքներում
- Ինչու պղծեցին Արցախի դրոշը. Ստեփան Դանիելյան
- Իրենք երթով մոտենում էին դրոշին, որպեսզի երկրորդ անգամ վնասեին. Արցախի դրոշը պաշտպանողները
- Այս իշխանությունները հանգիստ են վերաբերում Արցախի դրոշը պղծող մարդկանց, բայց բանտ են նստեցնում Հայաստանի դրոշը բարձրացնողին
- Այս պահին Արցախի դրոշը ՀՀ դրոշի հետ կողք կողքի ծածանվում է Արտաշատի թատրոնամերձ հրապարակում․ Գերասիմ Վարդանյան
- Արցախի դրոշը ներկելու բովանդակությամբ տեսանյութը ուղարկվում է ոստիկանություն՝ նյութեր նախապատրաստելու
- «Իշխանության կոկորդում է մնացել Արցախի դրոշն ու տեղադրումը»
- Վանաձորի Արցախ պուրակում տեղադրվել է Արցախի դրոշը
- Ոստիկանությունը սպասում է Արցախի դրոշի պղծման մասին ահազանգի
- Գտնել ու պատժել թուրք դիվերսանտներին, վերականգնել Արցախի դրոշը. Արտաշատի ավագանու խմբակցություններ
- «Արտաշատում թուրք դիվերսանտների կողմից առևանգվել է Արցախի դրոշը». Գերասիմ Վարդանյան
- Ապրիլի 8-ին Վանաձորի Արցախ պուրակում տեղի կունենա Արցախի Հանրապետության դրոշի տեղադրումը
- Երևանի Ֆրանսիական հրապարակի մեջտեղում բարձրացվում է Արցախի դրոշը
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան