Մարաղայի կոտորածից անցել է 30 տարի
«Սա նման էր Գողգոթային ... շատ տարիներ անց». 1992 թ. ապրիլի 10-ին Լեռնային Ղարաբաղի փոքր Մարաղա գյուղում տեղի ունեցած կոտորածի մասին այսպես է արտահայտվել բարոնուհի Քերոլայն Քոքսը: Վերջիս Մարաղա է այցելել ցեղասպան գործողությունների երրորդ օրը:
Ապրիլի 10-ին լրանում է Ադրբեջանի կողմից Արցախի Հանրապետության Մարտակերտի շրջանի Մարաղա ավանի խաղաղ բնակչության դեմ իրականացված ցեղասպանության 30-րդ տարելիցը:
«Ապրիլի 9-ին, երեկոյան մոտավորապես ժամը վեցին սկսվեց գյուղի ռմբակոծումը: Դրան վաղուց սովորել էինք: Կրակում էին Ալազանից, թնդանոթներից, խոշոր գնդացիրներից: Այդ ժամանակ ամուսնուս հետ գտնվում էինք նկուղում, ուր ապրում էինք գրեթե երեք տարի: Ապրիլի 10-ի առավոտյան ժամը 6-ի մոտ սկսվեց փոթորկալից գնդակոծություն. արկերը պայթում էին գրեթե ամեն վայրկյան: Գյուղի վրա 3000-ից ավելի արկ է պայթել: Այդպես շարունակվեց մինչև ժամը 14-ին մոտ: Այդ ժամանակ տեղեկացանք, որ ադրբեջանցիներն արդեն գյուղ են մտել: Բոլոր նրանք, ովքեր չկարողացան լքել գյուղը, մորթվեցին, այրվեցին կամ գերեվարվեցին: Իսկ փախչողներիս դժոխային ճանապարհ էր սպասում` ռմբակոծությունների ներքո…»,- պատմել է ադրբեջանական դաժան մսաղացից հրաշքով փրկվածներից Վալյա Խաչիկյանը։
Ականատեսների վկայությամբ` յուրաքանչյուր տասներորդն ադրբեջանական ջոկատներում զինված էր ոչ միայն ինքնաձիգով, այլև յաթաղանով` 1915 թվականի Հայոց ցեղասպանության ժամանակ թուրք դահիճների հիմնական զենքով:
Ադրբեջանական հրոսակները թալանել էին բոլոր տները, իսկ այն ամենը, ինչ չէին կարողացել թալանել, այրել էին` հաճախ` տանտերերի հետ միասին: Բնակիչներին կոտորել են ամենադաժան եղանակներով` այրել, անդամահատել, անգամ սղոցել: Դաժան կոտորածների արդյունքում տարբեր տվյալներով սպանվել է ավելի քան 80-100 մարաղացի, այդ թվում` 30-ը` կանայք, 40-ից ավելի մարդ վիրավորվել է, ևս 63-ը գերեվարվել են: Վերջիններիս թվում եղել է ինը երեխա: Բազմաթիվ մարաղացիներ սպանվել են փախուստի ճանապարհին` ծնողների, զավակների, հարազատների աչքերի առջև: Պատանդ վերցված մարաղացիներից յոթը վերադարձվել են, 17-ը փոխանակվել են, մեկը գնվել է, մեկին հաջողվել է փախչել գերությունից, ութ հոգու սպանության մասին տեղեկություններ են ստացվել, ևս 29-ի ճակատագիրն առ այսօր անհայտ է:
«Ընդդեմ իրավական կամայականության» ՀԿ գործադիր տնօրեն Լարիսա Ալավերդյանն ասել է, որ Մարաղան Սումգայիթում, Բաքվում, Գանձակում և այլ ավելի քան 300 բնակավայրերում տեղի ունեցած ցեղասպանական գործողություններից մեկ նշանակալից տարբերություն ունի. այն տեղի է ունեցել նորանկախ Ադրբեջանի կողմից:
«Մարաղայի ցեղասպանությունը իրականացվել է ադրբեջանցիների կողմից խաղաղ, անպաշտպան հայ գյուղացիների նկատմամբ»,- հայտարարել է նա։
Հարակից հրապարակումներ`
- Ադրբեջանցիները Մարաղայում ամենադաժան կերպով ցեղասպանություն իրականացրեցին` չխնայելով ոչ տարեցներին, ոչ երեխաներին. Ավանեսով
- «Մարաղայի կոտորածն իրագործողներից մեկն ապրում է Շվեդիայում»
- Մարաղայի կոտորածից անցել է 26 տարի
- «Մարաղայում հանցագործությունների անպատժելիությունը ամենաթողության մթնոլորտ ձևավորեց»
- Xenophopia Prevention Initiative. Հայտարարություն՝ Մարաղայի դաժան հաշվեհարդարից 24-րդ տարի հետո
- Մարաղան` 20-րդ դարի վերջին Գողգոթա
- Քերոլայն Քոքս. Մարաղայում հայերի ջարդերի մասին նյութերն այդպես էլ տեղ չգտան միջազգային մամուլի առաջին էջերում
- Մարաղայի ջարդերի ականատեսների վկայություններ
- «Այս համայնքը հին Մարաղան է նոր կերպարով: Միասնական ջանքերով շենացնելու ենք այն»
- Բակուր Կարապետյան. Մարաղայի ջարդերը 1915թ.-ի Հայոց ցեղասպանության շարունակությունն էր
- «Սումգայիթյան օրագիր», «Մարգուշավան–Մարաղա. փաստագրական վիպակ»… ադրբեջանցիների ոճրագործությունների մասին պատմում են ականատեսները
- ԼՂՀ ԱԳՆ. Մարաղայի արյունահեղ դեպքերն, անկասկած, ռազմական հանցագործություն են
- Պատմաբան. Մարաղան ադրբեջանական բանակի խարանն է
- Մարաղա. Ադրբեջանցի զինվորների կողմից հայկական գյուղի բնակիչների դեմ իրականացրած բարբարոսական ջարդերի 21-րդ տարելիցն է
- Լարիսա Ալավերդյան. Ադրբեջանցիները Մարաղայում իրականացրել են ցեղասպանություն
- «Սումգայիթ, Բաքու, Կիրովաբադ, Մարաղա. մենք չենք մոռանում». բողոքի ցույց Փարիզում` ադրբեջանական դեսպանության դիմաց (Լուսանկարներ)
- Քերոլայն Քոքս. 20 տարի առաջ Մարաղայում տեղի ունեցածը սառնասրտորեն իրագործված ջարդ էր (Տեսանյութ)
- ԼՂՀ ԱԺ. Մարաղայում կատարվեց ծանր հանցագործություն, որի մեղավորները շարունակում են մնալ անպատիժ, իսկ բնակավայրը` բռնազավթված
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան