Վիճակախաղերում ներգրավվածների թիվը 2018 թ-ի 18.300-ի դիմաց 2020-ին հասել է 44.082-ի, սա սարսափելի է. Արծվիկ Մինասյան
«Վիճակախաղերում կամ շահումով խաղերում ներգրավվածների վիճակագրությունը բավական մտահոգիչ է՝ մասնակիցների թիվը 2018 թ.-ի 18.300-ի դիմաց 2020 թ.-ին հասել է 44082-ի, սա մեծ հաշվով սարսափելի ցուցանիշ է»,- ԱԺ Ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նիստում ասաց «Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանը:
Հանձնաժողովը քննարկեց «Շահումով խաղերի, ինտերնետ շահումով խաղերի և խաղատների մասին» օրենքում և հարակից օրենքների փաթեթում առաջարկվող փոփոխությունների նախագիծը, որով արգելվում է կանխիկ ձևով և էլեկտրոնային դրամապանակներից լիցքավորել բուքմեյքերական հաշիվները:
Արծվիկ Մինասյանը կառավարության ներկայացուցչին հայտնեց, որ խաղային բիզնեսում շրջանառվող 3.9 տրիլիոն դրամը համախառն ներքին արդյունքի 1/2-ն է և եթե դրանք ներառվեն պետության համախառն ներքին արդյունքի մեջ, ապա մուլտիպլիկատիվ էֆեկտը շատ մեծ կլինի:
Ընդդիմադիր պատգամավորը հետաքրքրվեց, թե ինչ մեխանիզմով է հնարավոր այդ գումարը մղել տնտեսության իրական սեկտոր, այլ ոչ թե թողնել վիճակախաղերի և շահումով խաղերի դաշտում՝ նկատելով, որ եթե նախագիծն ընդունվի և շահումով խաղերին մասնակցողների նույնականացումն ավելի արդյունավետ լինի, հնարավոր է նրանց հարկել և պետական բյուջե ավելի շատ եկամուտներ գեներացնել:
«2021 թ. «Շահութահարկի մասին» օրենքն է ուժի մեջ մտել, բայց մեծ ակնկալիքներ չունենք այս ոլորտից, դրա համար էլ Ֆինանսների նախարարությունը մտածում է, թե ինչ հարկման մեխանիզմ դնենք, որ այն համադրելի լինի ֆինանսական հոսքերին»,- հայտնեց փոխնախարարը:
Արծվիկ Մինայանը նկատեց, որ ներկայում շահած քաղաքացին չի հարկվում և իր բարձրացրած խնդիրը դա է:
Արմեն Հայրապետյանը պատասխանեց, որ շահումը հարկելը նշանակում է պայմաններ ստեղծել, որ խաղացող մարդը խաղից դուրս չգա, քանի որ նրա շահումի 50%-ը հարկվում է և նա այդ դեպքում չի ուզի շահումով խաղի համակարգից դուրս գա:
«Մեր նպատակն է, որ նա շուտ դուրս գա այդ համակարգից, ինչքան երկար մնա այնտեղ, այնքան շատ կպարտվի»,- ասաց փոխնախարարը և բացատրեց՝ նպատակը պետք է լինի այն, որ քաղաքացին գիտակցի՝ խաղերի ոլորտ է մտնում պարտվելու:
Արծվիկ Մինասյանն ընդգծեց, որ երբ բուքմեյքերական ընկերությունը խաղացողին է փոխանցում վերջանական շահած գումարը, այդ ժամանակ նոր պետք է հարկվի:
Կառավարության ներկայացուցիչը կրկին պնդեց, որ առաջարկը միանշանակ չի կարող երաշխավորել արդյունքներ:
Հանձնաժողովը կողմ քվեարկեց և նախագիծն ընդգրկվեց ապրիլի 12-ի ԱԺ նիստերի օրակարգ:
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում