Տնտեսություն 16:57 11/04/2022 Հայաստան

«Փաստինֆո». «Գեոպրոմայնինգ Գոլդ»-ն անուղղակի հաստատում է կառավարության հետ քաղաքական կոռուպցիոն գործարքների մեջ թաթախված լինելը

Փաշինյանի ստորագրած կապիտուլյացիոն ակտի ստորագրումից հետո Սոթքի հանքավայրի ճնշող մեծ մասը կորցրած «Գեոպրոմայնինգ Գոլդ» ընկերությունը, հիմնական բաժնետեր Տրոցենկոյի՝ ՀՀ կառավարության հետ քաղաքական կոռուպցիոն գործարքից հետո, «մոռացել է» կրած վնասների մասին։

Այս մասին գրում է «Փաստինֆո»-ն ու մանրամասնում. 2020թ նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության արդյունքում Սոթքի հանքի մի մասն անցել է ադրբեջանական վերահսկողության տակ։ Մասնավորապես՝ բրիտանական Անգլո Աժիան Մայնինգ ընկերությունը հայտարարել էր, հանքավայրի ավելի քան 75%-ը գտնվում է Ադրբեջանի զինված ուժերի վերահսկողության ներքո և Գեոպրոմայնինգ Գոլդ ընկերությունը Սոթքում չի իրականացնում որևէ աշխատանք։

Փորձագիտական շրջանակների կողմից գնահատականներ էին հնչում, որ «Գեոպրոմայնինգն» ունի իրավական բոլոր հիմքերը միջազգային արբիտրաժային դատարան դիմելու համար, քանի որ ՀՀ կառավարության գործողությունների հետևանքով կրել է զգալի նյութական վնաս։ «Ջի Փարթներս» իրավաբանական ընկերության տնօրեն Սարգիս Գրիգորյանը Sputnik Արմենիայի հետ զրույցում չէր բացառում այն հեռանկարը, երբ ներդրողներն իրենց վնասի դիմաց միջազգային դատական ատյաններում ահռելի փոխհատուցման պահանջներ կներկայացնեն Հայաստանի դեմ` կնքված միջազգային համաձայնագրերի շրջանակում։ Ընդ որում` հնարավոր պահանջվելիք փոխհատուցման գումարը, ըստ նրա, կարող է կազմել 3 մլրդ դոլարից մինչև 5 մլրդ դոլար, ինչը վճարվելու է Հայաստանի հարկատուների հաշվին։

Ու հանկարծ տեղի է ունենում բիզնեսի վերաբաշխում. խիստ կասկածելի հանգամանքներում Զանգեզուրի պղնձամոլիբդենային ընկերության բաժնետոմսերի մեծ մասը՝ առանց մյուս բաժնետերերի գիտության ու համաձայնության վաճառվում է «Գեոպրոմայնինգ Գոլդ» ընկերության բաժնետեր Ռոման Տրոցենկոյին, նույն ինքը՝ Ռուսաստանում, ըստ ռուսական մամուլի, պետական մարմինների միջամտությամբ, բիզնեսներ խլելու գործում վարպետացած ռուս օլիգարխ Ռոման Տրոցենկոյին, ինչի հետո կարծես լռության մատնվեց Սոթքում կրած վնասների հանգամանքը։

«Փաստինֆո»-ն դեռևս մարտի 16-ին գրավոր հարցում է ուղարկել «Գեոպրոմայնինգ» ԲԲԸ նախագահ Ռոման Խուդոլիին՝ կապված կապիտուլյացիոն ակտի հետևանքով ընկերության իրավունքների խախտման, կրած վնասների, Սոթքի հանքի շահագործման հարցերի առնչությամբ, սակայն ընկերությունը կասկածելի գործարքների արդյունքում այլևս չունի որևէ ասելիք։

«Ընկերությանը, մասնավորապես, խնդրել էինք հայտնել, թե Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների 2020 թ. նոյեմբերի 9-ի համատեղ հայտարարությամբ ամրագրված դրույթների իրականացման արդյունքում GeoProMining ընկերության շահերն ու իրավունքները արդյոք խախտվել են, որքան է կազմել ընկերության կրած վնասը։

Խնդրել էինք առանձին նշել փաստացի կրած նյութական վնասի չափը և թե որքան եկամուտից է զրկվել նշված եռակողմ հայտարարության արդյունքում հանքի տարածքի մի մասը ադրբեջանական հսկողությանը հանձնելու հետևանքով, ինչ քայլեր են ձեռնարկել ընկերության խախտված իրավունքները պաշտպանելու, կրած կորուստների դիմաց փոխհատուցում ստանալու համար: Փորձել էինք պաշտոնապես պարզել, թե որն է պատճառը, որ փոխհատուցման հարցով հայց չեն ներկայացրել միջազգային համապատասխան ֆինանսական կառույցներին, արբիտրաժային դատարան՝ ընդդեմ ՀՀ կառավարության, առավել ևս, երբ փորձագետների գնահատմամբ, ընկերությունն ուներ հայցը շահելու գրեթե երաշխավորված հնարավորություններ:

Հետաքրքրվել էինք նաև, թե որևէ ձևաչափով ՀՀ իշխանությունների հետ գրավոր կամ բանավոր, պաշտոնապես կամ ոչ պաշտոնապես քննարկվել է արդյոք Սոթքի հանքի շահագործման անհնարինության, հասցված վնասների փոխհատուցման, անձնակազմի պահպանման, հանքի շահագործման ընթացքում անվտանգության ապահովման և հարակից այլ հարցեր:

Ընդ որում, տեղեկություններ կան, որ, այնուամենայնիվ, մտադրություն և որոշում ունեցել են ՀՀ կառավարությունից փոխհատուցում պահանջելու հայց ներկայացնել, սակայն 2021 թ. ընթացքում հրաժարվել են այդ մտքից և մենք հետաքրքրվել ենք, թե որն է որոշումը վերանայելու դրդապատճառը, և արդյոք այն կապ ունի ընկերության կողմից ԶՊՄԿ մասնաբաժնի ձեռքբերման գործարքի հետ:

Մեկ այլ հարցով փորձել էինք պարզել, թե մեծ վնասներ կրած ընկերության՝ ՀՀ կառավարության նկատմամբ շռայլությունն ինչով է պայմանավորված։ Ընկերությունը զրկվել է Սոթքի ոսկու հանքի պաշարների 75 տոկոսը շահագործելու հնարավորությունից և ըստ այդմ` համապատասխան ծավալի ակնկալվող եկամուտներից, սակայն Գեոպրոմայնինգ ընկերությունը 2021 թ. Սեպտեմբերին, գործարքին զուգահեռ, հայտնեց, որ աշխատատեղեր չի կրճատելու, իսկ սեպտեմբերի 30-ին կնքված ԶՊՄԿ գործարքով անգամ ՀՀ կառավարությանը փաստացի նվիրաբերեց նոր ձեռքբերած ակտիվի զգալի մասնաբաժինը:

Բացի այդ՝ ընկերությանը հիշեցրել ենք, որ Ադրբեջանի ղեկավարությունը, որը տարիներ շարունակ հայտարարում էր Սոթքի հանքավայրի շահագործման հետ կապված «Գեոպրոմայնիգին» դատի տալու մասին և Զանգեզուրի Պղնձամոլիբդենային կոմբինատի կողմից էկոլոգիական խնդիրների առաջացման մասին, ընկերության խմբին պատկանող «Արդյունաբերական ընկերության» կողմից ԶՄՊԿ֊ի մասնաբաժին ձեռք բերելուց հետո դադարեցրեց նման հայտարարություններով հանդես գալը և փորձել ենք պարզել, թե ինչով են դա պայմանավորում, որևէ աշխատանք կատարվե՞լ է արդյոք Ադրբեջանի հետ հարաբերությունների կարգավորելու ուղղությամբ։

Գեոպրոմայնինգ ընկերությունը, ձգձգելով, խուսափել է պատասխանել նշված հարցերին՝ դրանով իսկ անուղղակի հաստատելով ՀՀ ներկայիս իշխանությունների հետ ստվերային պայմանավորվածությունների մասին մեր կասկածները, կոռուպցիոն գործարքի գնալու հանգամանքը»,-գրում է աղբյուրը։

«Փաստինֆո»-ն հիշեցնում է, որ դեռևս 2021 թվականի օգոստոսին դատարանը վարույթ էր ընդունել ԶՊՄԿ բաժնետոմսերի 12.5 տոկոսի սեփականատիրոջ հայցը՝ ԶՊՄԿ ընդհանուր բաժնետոմսերի 75%-ի վաճառքի դեպքում դրանք ձեռքբերելու նախապատվությունը տալ իրեն՝ որպես բաժնետեր։ Իսկ որպես հայցի ապահովման միջոց ներկայացրել նաև բաժնետոմսերի վաճառքի վրա արգելանք դնելու մասին միջնորդություն, ինչը բավարարվել էր։ Ու մինչ դատարանը քննության առարկա կդարձներ բուն հայցը՝ սեպտեմբերի վերջերին մեկ այլ դատարան անհապաղ նիստ է հրավիրել ու վերացրել 75 տոկոս ու բաժնետոմսերի վրա դրված արգելանքը, ինչից հաշված ժամեր անց հայտնի է դարձել, որ դրանք ձեռք է բերել Տրոցենկոն ու անգամ հասցրել մի մասը նվիրել ՀՀ կառավարությանը, իսկ թե ինչի դիմաց պարզ չէ։

Հոդվածն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում։



Աղբյուր` Panorama.am
Share |

Հարակից հրապարակումներ`

Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

13:27
Համայնքապետ Գարիկ Սարգսյանը չի թույլատրում Վեդիում կազմակերպել «Կատարյալ ապուշը» ֆիլմի ցուցադրությունը. Տիգրան Նալչաջյան
Արդեն երկու անգամ Վեդու համայնքապետարանը թույլ չի տալիս քաղաքում ցուցադրել ռեժիսոր Տիգրան Նալչաջյանի «Կատարյալ ապուշը» ֆիլմը։...
Աղբյուր` Panorama.am
13:13
Կկատարվի քահանայական ձեռնադրություն
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի տարբեր կառույցներում սպասավորող վեց սարկավագներ կարժանանան քահանայական օծման և ձեռնադրության
Աղբյուր` Panorama.am
13:07
Ջերմաստիճանը կնվազի 6-10 աստիճանով
Երևանում նոյեմբերի 22-ի ցերեկը, 23-24-ին, 27-ի ցերեկը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Նոյեմբերի 25-26-ին, 27-ի գիշերը սպասվում են...
Աղբյուր` Panorama.am
12:53
Ալեքսիս Օհանյանը ցուցադրել է գերհազվագյուտ հայկական մետաղադրամ
Ամերիակահայ գործարար, Reddit-ի հիմնադիր Ալեքսիս Օհանյանը X սոցիալական ցանցում (նախկինում՝ Twitter) ցուցադրել է Արտաշեսյանների տոհմից Մեծ Հայքի...
Աղբյուր` Panorama.am
12:33
Թափառող շների վրա կրակած տղամարդը ներկայացել է ոստիկանություն
Նոյեմբերի 10-ին հաղորդում էր ստացվել Համայնքային ոստիկանության Արթիկի բաժնում: Կենդանապաշտպանները հայտնել էին, որ նախորդ օրը Արթիկի Լմբատ-2...
Աղբյուր` Panorama.am
12:31
Ռոնալդուն նշել է ռեկորդ, որը չի ցանկանում գերազանցել
Կրիշտիանու Ռոնալդուն մի քանի ամիս առաջ բացել է իր YouTube ալիքը։ Պորտուգալացին կայծակնային արագությամբ ձեռք է բերել բաժանորդներ. այժմ ալիքին...
Աղբյուր` Panorama.am
12:16
Գերմանիայի ԱԳ նախարար Անալենա Բարբոքը Բաքվում կայացած COP29-ի ժամանակ սուր քննադատության է ենթարկել Ադրբեջանին
Գերմանիայի ԱԳ նախարար Անալենա Բերբոքն Ադրբեջանում ընթացող ՄԱԿ-ի Կլիմայի փոփոխության համաժողովի (COP29) 29-րդ նստաշրջանում իր առաջին...
Աղբյուր` Panorama.am
11:37
Visa-ի երևանյան գրասենյակը ֆիլտրում է ԶԼՄ-երին
«Պարզում ենք, թե ինչ սկզբունքով են ընտրվել ԶԼՄ–ները, որոնց հասանելի կլինեն ֆորումի բանախոսները»։
Աղբյուր` Panorama.am
11:28
Ցավն էլ պետք է չափ ունենա. Ավտովթարի հետևանքով մահացել է պատերազմում զոհված Արտյոմ Խաչատրյանի եղբայրը
Ողբերգական ավտովթարի հետևանքով զոհվել է Արթուր Խաչատրյանը։ Նա 44-օրյա պատերազմում զոհված Արտյոմ Խաչատրյանի եղբայրն է։ Մինչ այդ ընտանիքը 17...
Աղբյուր` Panorama.am
11:27
Պեսկով. Ռուսաստանի խնդիրը ոչ թե միգրանտներն են, այլ անօրինական ներգաղթյալները
Ռուսաստանի համար խնդիրը ոչ բոլոր միգրանտներն են, որոնք երկիր են ժամանել, այլ միայն նրանք, ովքեր անօրինական կերպով գտնվում են Ռուսաստանի...
Աղբյուր` Panorama.am
10:55
Ռուսական պարարտանյութերի մասնաբաժինը եվրոպական շուկայում հասել է ռեկորդային մակարդակի
Ռուսաստանի մասնաբաժինը եվրոպական պարարտանյութերի ներմուծման մեջ սեպտեմբերին օգոստոսի համեմատ աճել է 2,9 %ային կետով և հասել 32,1 %-ի։ Սա...
Աղբյուր` Panorama.am
10:52
Մանկահասակ որդիներին 30 տարի առաջ սպանած Սմիթը կրկին հայտնվել է մամուլի ուշադրության կենտրոնում
53-ամյա Սուսան Սմիթը 30 տարի ազատազրկումից հետո  կրկին հայտնվել է միջազգային մամուլի ուշադրության կենտրոնում գլխագրերում։ Նրան դատարանը...
Աղբյուր` Panorama.am
10:51
Շախմատի Մ12տ. ԱԱ. Հայ մասնակիցների արդյունքները
Իտալիայի Մոնտեսիլվանո քաղաքում շարունակվում է 2024 թվականի շախմատի աշխարհի մինչև 12 տարեկան պատանիների և աղջիկների առաջնությունը:  6...
Աղբյուր` Panorama.am
10:35
Գիշերային ակումբի այցելուն սեր է խոստովանել դիջեյին և կծել նրա ականջը
Գերմանիայում դիսկոտեկի այցելուն գրկել է դիջեյին և կծել նրա ականջի մի մասը։ Միջադեպի մասին հայտնում է Bild-ը։ 2023 թվականի փետրվարին Ստորին...
Աղբյուր` Panorama.am
10:25
Հայաստանը՝ հայկական առաջին արբանյակից արված լուսանկարներում
ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանը հայկական առաջին արբանյակից արված լուսանկարներ է հրապարակել: «Մեր...
Աղբյուր` Panorama.am
10:18
Իրանը, ի պատասխան ՄԱԳԱՏԷ-ի բանաձևի, նոր ցենտրիֆուգներ կգործարկի
Իրանի ատոմային էներգիայի կազմակերպության (AEOI) ղեկավար Մոհամմադ Էսլամին հրամայել է «արդյունավետ միջոցներ ձեռնարկել», ներառյալ նոր...
Աղբյուր` Panorama.am
10:18
Ողբերգական վթար Սեբաստիա փողոցում
Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն նոյեմբերի 22-ին, ժամը 00:53-ին  ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Սեբաստիա փողոցում տեղի է...
Աղբյուր` Panorama.am
09:39
Մեդվեդևը հրապարակել է «Օրեշնիկ» հրթիռային համակարգ հարվածի տեսանյութը
ՌԴ Անվտանգության խորհրդի փոխնախագահ, «Եդինայա Ռոսիա» կուսակցության նախագահ Դմիտրի Մեդվեդևը «Օրեշնիկ» նորագույն հրթիռի...
Աղբյուր` Panorama.am
09:10
Telegram-ում խարդախության նոր տեսակ է տարածվում
Telegram-ում խարդախության նոր տեսակ է տարածվում. հաքերները սկսել են օգտատերերին ուղարկել ֆիշինգային հղում, որը ներկայացվում է որպես նվեր՝...
Աղբյուր` Panorama.am
09:01
Նոյեմբերի 22-ին փոխանակման կետերում դոլարի փոխարժեքն աճել է, ռուբլու և եվրոյինը՝ նվազել
ՀՀ բանկերում այսօր՝ նոյեմբերի 22-ին ժամը 09:00-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում  է 387.22դրամ՝ նախորդ օրվա վերջի...
Աղբյուր` Panorama.am
08:57
«Հրապարակ». Ոստիկանության զորքերի հրամանատարը պետությունից բնակարանային վարձի փոխհատուցում է ստացել` չունենալով դրա իրավունքը
«Հրապարակ» թերթը գրում է. «Երեկ գրել էինք, որ ոստիկանության զորքերի հրամանատար, գեներալ Հայկ Բաբայանը, որը երազում է...
Աղբյուր` Panorama.am
08:56
«Ժողովուրդ». ՔՊ կուսակցությանը նվիրատվություն կատարած ընկերությունը տուգանվում է նվիրած գումարի չափով
«Ժողովուրդ» թերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթը պաշտոնական աղբյուրներից տեղեկացավ, որ ՀՀ կոռուպցիայի...
Աղբյուր` Panorama.am
08:55
«Ժողովուրդ». Աղազարյանը վատ դրության մեջ է դրել ՔՊ-ին. համարձակ հերոս է խաղում
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Հովիկ Աղազարյանը անհարմար դրության մեջ է դրել Նիկոլ Փաշինյանին ու ՔՊ վերնախավին, իսկական...
Աղբյուր` Panorama.am
08:50
«Հրապարակ». Արմավիրի մարզպետի թափուր պաշտոնում դիտարկվում է մարզպետի տեղակալ Արգիշտի Մեխակյանի թեկնածությունը
«Հրապարակ» թերթը գրում է. «Դավիթ Խուդաթյանի՝ ՏԿԵ նախարար նշանակվելուց հետո Արմավիրի մարզպետի թափուր պաշտոնում դիտարկվում է...
Աղբյուր` Panorama.am
08:50
Նիկոլի մեղավոր անմեղները
Մեռավ Փաշինյան Նիկոլը շնորհակալություն հայտնելով իր «գործընկերներից»։ Թե բա՝ «իրենց կատարած աշխատանքի համար»։ Այդքան...
Աղբյուր` Panorama.am
08:49
«Ժողովուրդ». Սիմիդյանի նախարարությունը չի կարողացել ապահովել Սևանա լճի հետ կապված աշխատանքների կազմակերպումը
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Վերջին օրերի պարտադրված հրաժարականներից մեկը՝ ՏԿԵՆ Գնել Սանոսյանի հեռացումը, պայմանավորված էր...
Աղբյուր` Panorama.am
08:47
«Հրապարակ». Ժամկետ խախտած ԿԳՄՍ նախարարը պատասխանատվություն կրելո՞ւ է
«Հրապարակ» թերթը գրում է. «Սեպտեմբերի 5-ին կառավարությունն ընդունեց որոշում, ըստ որի՝ Հայաստանի ազգային ագրարային...
Աղբյուր` Panorama.am
08:44
Այսօրվա հոսանքազրկումների մասին
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ նոյեմբերի 22-ին պլանային նորոգման աշխատանքներ...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Խայտառակություն Թումանյան փողոցում. Չախոյան
16:15 21/11/2024

Խայտառակություն Թումանյան փողոցում. Չախոյան

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}