Դանիան և Շվեդիան վերսկսում են վիզաների տրամադրումը ռուս զբոսաշրջիկներին
Դանիան և Շվեդիան վերսկսել են Ռուսաստանի քաղաքացիների համար բոլոր տեսակի վիզաների պատրաստումը ու տրամադրումը, այդ թվում՝ տուրիստական։ Լուրը հայտնում է «Ինտերֆաքս»-ը:
«Ռուսաստանի քաղաքացիների համար վիզաների, օրինակ՝ ընկերներին, հարազատներին այցելելու հրավերի, զբոսաշրջության համար դիմումների ստանդարտ պատրաստման ժամկետը, կազմում է մինչև 10 օրացուցային օր (առանց առաքման ժամանակի)՝ համաձայն Դանիայի և Ռուսաստանի միջև վիզայի դյուրացման համաձայնագրի: կարելի է դիմել ցանկացած կատեգորիայի վիզայի համար, սահմանափակումներ չկան»,-ասվում է դանիական վիզաների օպերատոր VFS Global-ի կայքում հրապարակված ծանուցման մեջ։
Նրանք նշել են, որ Դանիան նաև հանել է հակակորոնավիրուսային բոլոր սահմանափակումները. ՊՇՌ թեստերն անհրաժեշտ չեն ո՛չ երկիր մուտք գործելիս, ո՛չ էլ մուտքից հետո։ Այլևս չկան նաև ինքնամեկուսացման պահանջներ։
Մոսկվայում Դանիայի դեսպանատունը նաև ռուս զբոսաշրջիկներին խորհուրդ է տալիս մտածել նախօրոք տարադրամ գնելու մասին:
Իր հերթին, Շվեդիան ապրիլի 1-ից հանել է բոլոր հակակորոնավիրուսային սահմանափակումները։ Ռուսաստանում VFS Global Visa Application Centers-ը վերսկսել է Մոսկվայում և 18 քաղաքներում Շվեդիա մուտքի արտոնագրերի փաստաթղթերի ընդունումը: Այդ նպատակով դեսպանատուն կարող են դիմել միայն բացառիկ դեպքերում։
Հարակից հրապարակումներ`
- Ուժի մեջ է մտել Ռուսաստանի դեմ ԵՄ պատժամիջոցների հինգերորդ փաթեթը
- «Մեծ յոթնյակի» երկրները լրացուցիչ պատժամիջոցներ կկիրառեն Ռուսաստանի պաշտպանական հատվածի դեմ
- Պետդեպարտամենտը լուջ հետևանքներով է սպառնացել այն երկրներին, որոնք կշրջանցեն ՌԴ դեմ սահմանված պատժամիջոցները
- ԱՄՆ-ն ընդլայնում է Ռուսաստանի դեմ պատժամիջոցները
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան