Տնտեսություն 13:52 11/04/2022 Հայաստան

ՀԲ. Հայաստանում տնտեսական ցածր աճը կդանդաղեցնի աղքատության կրճատումը

Ուկրաինայում պատերազմի ազդեցությունը և Ռուսաստանի դեմ պատժամիջոցները, ամենայն հավանականությամբ, նշանակալից կլինեն Հայաստանի համար՝ հաշվի առնելով Ռուսաստանի հետ ամուր տնտեսական կապերը։ Այս գնահատականը հրապարակված  է Համաշխարհային Բանկի Եվրոպա և Կենտրոնական Ասիա տարածաշրջանի տնտեսական զարգացումների զեկույցում(Գարուն, 2022):

2021-ին տնտեսությունը տարեկան կտրվածքով աճել է 5,7 տոկոսով։ Կանխատեսվում է, որ 2022 թվականին տարեկան աճը կկազմի ընդամենը 1.2 տոկոս, ընդ որում կան անորոշ հեռանկարներ, որոնք պարունակում են  նվազման բարձր ռիսկեր: Տնտեսական  ցածր աճը և դրամական քիչ փոխանցումները, հավանաբար, կդանդաղեցնեն աղքատության կրճատումը և կբարձրացնեն խոցելիությունը։

Ըստ զեկույցի, Հայաստանում տնտեսական աճը 2022 թվականին դեռևս կանխատեսվում է 1,2% (նախապատերազմյան կանխատեսումներից շեղումը՝ -4,1%), 2023-ի համար՝ 4,6% (-1%) և 4,9%՝ 2024-ին (-0,9)։

Ըստ զեկույցի, Ուկրաինայի դեմ պատերազմը և Ռուսաստանի նկատմամբ կիրառվող պատժամիջոցները հարված են հասցնում աշխարհի տնտեսություններին, ընդ որում սպասվում է, որ Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի տարածաշրջանի զարգացող տնտեսությունները հիմնական ծանրությունը կկրեն։

Ռուսաստանը էներգիայի և արդյունաբերական մետաղների հիմնական արտահանող է, իսկ Ռուսաստանը և Ուկրաինան միասին ապահովում են ցորենի համաշխարհային արտահանման ավելի քան 25 տոկոսը: Հատկապես մեծ է Եվրոպայի կախվածությունը Ռուսաստանից, քանի որ բնական գազի 47 տոկոսը և նավթի 25 տոկոսը ներկրվում է Ռուսաստանից:

Հայաստանը, Վրաստանը, Ղազախստանը և Թուրքիան իրենց ցորենի ավելի քան 75 տոկոսը ներկրում են Ռուսաստանից և Ուկրաինայից, իսկ Մերձավոր Արևելքի և Աֆրիկայի շատ երկրներ ապավինում են Ռուսաստանից և Ուկրաինայից ցորենի և այլ հումքային ապրանքների ներմուծմանը, ինչը կարող է հանգեցնել պարենային անապահովության: Մատակարարման ծավալների կրճատումն ու էլեկտրաէներգիայի և պարենի գների բարձրացումը կնպաստեն գնաճին` անդրադառնալով տարածաշրջանի երկրների, ինչպես նաև աշխարհի վրա:

Ավելին, թեև արտահանման գլոբալ ծավալների ընդամենը 3 տոկոսն են ապահովում Ռուսաստանն ու Ուկրաինան, սակայն պատերազմն ու պատժամիջոցները խաթարել են միակցվածությունը` խափանելով առևտրաշրջանառության ուղիներն ու բարձրացնելով բեռնափոխադրումների և ապահովագրության արժեքը:

Այս ամենն ահագնացնում է գլոբալ արժեքի շղթաներում առկա լարումները` բացասական անդրադառնալով տնտեսության մի շարք ոլորտների վրա, այդ թվում` պարենային, ավտոմոբիլային, նավթաքիմիական և տրանսպորտային: Հումքային ապրանքների գների բարձրացման հետ մեկտեղ` գլոբալ արժեքի շղթաներում առկա լարումները խթանում են գնաճային ճնշումները:

Ռուսաստանը շատ կարևոր արտահանման ուղղություն է Արևելյան Եվրոպայի, Հարավային Կովկասի, Կենտրոնական Ասիայի և Բալթյան երկրների համար` ընդունելով նրանց արտահանման ծավալների 10 տոկոսը, Հայաստանից` մոտ 25 տոկոսը, իսկ Բելառուսից` ավելի քան 40 տոկոսը: Ռուսաստանից ստացվող դրամական փոխանցումները Կենտրոնական Ասիայի որոշ երկրներում, ինչպիսիք են Ղրղզստանի Հանրապետությունը և Տաջիկստանը, կազմում են համախառն ներքին արդյունքի մոտ 30 տոկոսը: Ռուս և ուկրաինացի զբոսաշրջիկները ժամանողների ավելի քան 10 տոկոսն են կազմում ԵԿԱ երկրների գրեթե կեսում, այդ թվում Վրաստանում, Չեռնոգորիայում և Թուրքիայում, որոնք մեծապես տուրիստական երկրներ են: Պատերազմը և Ռուսաստանի դեմ կիրառվող ֆինանսական պատժամիջոցները ծանր են անդրադարձել երկրի ֆինանսական համակարգի վրա և սահմանափակել ֆինանսական պարտավորությունները կատարելու հնարավորությունը՝ ազդելով ֆինանսական համակարգերի վրա ինչպես տարածաշրջանում, այնպես էլ տարածաշրջանից դուրս:

ՀԲ-ն զեկույցում նշում է, որ շարունակվող հակամարտությունն, ամենայն հավանականությամբ, կհանգեցնի ներդրողների վստահության հետագա թուլացման և պորտֆելի վերաարտահոսքին և արժույթի արժեզրկմանը տարածաշրջանում:

Հատկապես ռիսկային են այն երկրները, որոնց ընթացիկ հաշվի պակասուրդը մեծ է կամ ձևավորված է ոչ ռեզիդենտների արտարժույթով արտահայտված մեծ մասնաբաժիններով կամ կարճաժամկետ պարտքային պարտավորություններով, և այդ երկրները կարող են խնդիր ունենալ պարտքի մարման ժամկետները տեղափոխելու հետ կամ առերեսվել պարտքի սպասարկման պարտավորությունների էական ավելացման: Պատերազմն առաջացրել է փախստականների ապակայունացնող ալիք: Ավելի քան 4 միլիոն մարդ լքել է Ուկրաինան, որոնցից կեսն անցել է Լեհաստան, շատերն էլ` Հունգարիա, Մոլդովա և Ռումինիա: Առաջիկա ամիսներին սպասվում է փախստականների թվի աճ, և ընդունող երկները պետք է դիմագրավեն նրանց կացարանով ապահովելու մարտահրավերը:

Պետք է արագ ներգրավել լրացուցիչ ֆինանսական միջոցներ և մարդասիրական օգնություն` հիմնական ծառայությունների մասշտաբները մեծացնելու և դրանց տրամադրումն ապահովելու համար: Պատերազմի հետևանքով աղքատության մակարդակը տարածաշրջանում կբարձրանա, և դա պայմանավորված կլինի տնտեսական անկմամբ ու պարենային գների աճով: Ուկրաինայում 6,5 միլիոն մարդ արդեն իսկ ներքին տեղահանված է, և բնակչության մոտ մեկ երրորդը շտապ մարդասիրական օգնության կարիք ունի: Տարածաշրջանի տնտեսական հեռանկարի վրա պատերազմի ազդեցությունը կախված է լինելու նաև նրանից, թե շարունակական հակամարտությունն ինչ զարգացում կունենա: Եթե առաջիկա ամիսներին հակամարտությունը հանգուցալուծվի, կորուստները հնարավոր կլինի զսպել, և սկսել վերակագնման գործընթացը: Հակամարտության ձգձգման պարագայում կավելանան մարդկային և տնտեսական կորուստները, քաղաքական անորոշության աստիճանը, տարածաշրջանային ինտեգրումը կմաստանվի և կխաթարվեն կարևոր առևտրային ու ներդրումային կապերը։



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

19:52
Այս պահին հանրապետության մի շարք մարզերում դիտվում է քամու ուժգնացում և գետնաբուք
«Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ը տեղեկացնում է․ «Հարգելի քաղաքացիներ, այս պահին հանրապետության մի...
Աղբյուր` Panorama.am
19:34
Առողջապահության նախարարությունը հերթական անտրամաբանական օպտիմալացումն է պլանավորում․ Անուշ Պողոսյան
«Առողջության իրավունք» ՀԿ-ի նախագահ Անուշ Պողոսյանը գրում է․ «Առողջապահության «սև սիրտ», Նանուշյանի...
Աղբյուր` Panorama.am
19:18
Հայաստանն Ադրբեջանին ներկայացրել է սպառազինությունների փոխադարձ վերահսկման առաջարկ․ Միրզոյան
ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի ելույթ է ունեցել Զինաթափման համաժողովի բարձրաստիճան հատվածում։ Ելույթում, մասնավորապես, ասել է․ «Ուրախ...
Աղբյուր` Panorama.am
19:00
Փորձ է արվում այս գործն ինչ-որ կերպ վերակենդանացնել․ փաստաբանը՝ Ռոբերտ Քոչարյանի ու նախկին այլ պաշտոնյաների գործի մասին
«Խնդիրն նրանում է, որ մենք ունենք օրինականության այնպիսի անջրպետ, որ դա որևէ ձև հաղթահարել չենք կարողանում։ Նախկինում երբևէ մի իրավիճակ...
Աղբյուր` Panorama.am
18:34
Ես ազատության մեջ եմ, խոսքս՝ բանտում․ Էդգար Ղազարյան
Հասարակական-քաղաքական գործիչ Էդգար Ղազարյանը գրում է․ «Ես ազատության մեջ եմ, խոսքս՝ բանտում»։ Օրերս հասարակական-քաղաքական...
Աղբյուր` Panorama.am
18:21
Եգիպտոսի «Port Said» քաղաքի մոտակայքում վթարի ենթարկված նավը հասել է Ստամբուլ
Փետրվարի 12-ին ամերիկյան «Harry S. Truman» (CVN 75) ավիակիր նավի հետ բախված թուրքական «Beşiktaş-M» բեռնատար նավը նկատվել...
Աղբյուր` Panorama.am
18:09
Ուկրաինայի համար խաղաղության ծրագիրը մշակվում է ոչ թե Եվրոպայում, այլ Սաուդյան Արաբիայում․ Զաքարյան
ՀՀԿ ԳՄ անդամ Արտակ Զաքարյանը գրում է․ «ԱՄՆ նախագահի պաշտոնում Թրամփի գործողությունները հուշում են, որ մշակվել է նոր քաղաքական դոկտրին։...
Աղբյուր` Panorama.am
18:00
Մրցույթ` Վրաստանի բուհերում 2025-2026 ուստարում մագիստրոսական կրթություն ստանալու համար
Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը 2025-2026 ուսումնական տարվա համար հայտարարում է մրցույթ` Վրաստանի բարձրագույն...
Աղբյուր` Panorama.am
17:56
Վաղարշապատ-Արմավիր ավտոճանապարհը փակած և «դրիֆթ» կատարած տղամարդիկ ձերբակալվել են
Փետրվարի 24-ին համացանցում տեսանյութ էր շրջանառվում, թե ինչպես է «ԲՄՎ»-ի վարորդը նույն օրը՝ կեսօրին, հարսանեկան արարողության...
Աղբյուր` Panorama.am
17:50
Ադրբեջшնgիները վնասել են Արցախի մի շարք բնակավայրերի բնամշակութային լանդշաֆտները
Google Earth արբանյակային քարտեզի 2023 թվականի հունիսին արված լուսանկարների դիտարկումը թույլ է տալիս ասել, որ ադրբեջանական կողմը զգալիորեն...
Աղբյուր` Panorama.am
17:37
Հարժիս-Շինուհայր ճանապարհահատվածում բուք է
Փետրվարի 25-ին՝ ժամը 17:00-ի դրությամբ, Թալինի, Աշոցքի տարածաշրջաններում թույլ ձյուն է տեղում։ Ճանապարհային դեպարտամնետ հիմնադրամից հայտնում...
Աղբյուր` Panorama.am
17:14
2024 թ.-ին Հայաստանում համարակալվել և հաշվառվել է 195.400 գլուխ խոշոր եղջերավոր կենդանի. Տիգրան Ալեքսանյան
Հայաստանում խոշոր եղջերավոր կենդանիների գլխաքանակը վերջին 10 տարում նվազել է մոտ 30 %-ով: Ըստ այդմ, պակասել է խոշոր և մանր եղջերավոր,...
Աղբյուր` Panorama.am
17:02
Ռոբերտ Քոչարյան, ոտքի կանգնեք։ Էդ ի՞նչ ձեռքի շարժումներ էիք անում. Դատավոր
«Ադեկվատության խնդիր եմ ես տեսնում այստեղ, ժողովուրդ ջան»։
Աղբյուր` Panorama.am
16:36
Մեր համագործակցությունը ԵՄ հետ «արտաամուսնական» հարաբերություն չէ. ՔՊ-ական պատգամավոր
«Հայաստանն ամուսնացած չէ ոչ մեկի հետ, ոչնչի հետ։ Մեր համագործակցությունը  Եվրոպայի միության հետ արտաամուսնական հարաբերություն...
Աղբյուր` Panorama.am
16:32
Ռուսաստանում ՀՀ քաղաքացին քրեական հետապնդման է ենթարկվում ապօրինի, ենթադրաբար՝ «պատվերով». Փաստաբանների ահազանգը
«Սիմոնյան և գործընկերներ» ու «Միքայել Համբարձումյան և գործընկերներ»      իրավաբանական ընկերությունները...
Աղբյուր` Panorama.am
16:24
Դաշնային խորհուրդ. Մատվիենկոն կայցելի Երևան՝ Ռուսաստան-Հայաստան հարաբերությունները խթանելու համար
ՌԴ Դաշնային խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոն պաշտոնական այցով կայցելի Հայաստան՝ «ռուս-հայկական միջպետական հարաբերություններին նոր լիցք...
Աղբյուր` Panorama.am
16:23
Անշարժ գույքի շուկան փլուզվում է.Դավիթ Բաղդասարյան
ՀՀ բանկերից մեկի նախկին աշխատակից, ներկայում Կապանի լեռնահարստացման կոմբինատի աշխատակից Դավիթ Բաղդասարյանը գրում է. «ՀՀ ԿԲ-ն մի...
Աղբյուր` Panorama.am
16:15
Թող մոտենար, քննադատեր, ոչ թե ասեր՝ «նիկոլական վիժվածք». Հակոբ Ասլանյան
«Եթե մարդը կատարել է որևէ արարք, դրան  համապատասխան գնահատական պետք է տրվի անկախ նրանից, ես հիմա ՔՊ-ում եմ, ՔՊ-ում չեմ, օրենքն ինչ...
Աղբյուր` Panorama.am
16:02
ԱԺ և ՏԻՄ ընտրությունների ընտրողների ցուցակները համեմատելի չեն. ՆԳՆ-ն Գյումրու ընտրացուցակների մասին
ՆԳ նախարարությունը տարածել  է պարզաբանում Գյումրի համայնքի ընտրությունների վերաբերյալ, որտեղ ասված է. Շիրակի մարզի Գյումրի համայնքի...
Աղբյուր` Panorama.am
15:58
2024 թվականին Հայաստանում կրճատվել են ցորենի ցանքատարածությունները. Վիճակագրական կոմիտե
ՀՀ Վիճակագրական կոմիտեն հրապարակել է «Պարենային ապահովություն և աղքատություն, 2024թ. հունվար-դեկտեմբեր» զեկույցը։ Չնայած...
Աղբյուր` Panorama.am
15:19
Դատարանը Սամվել Վարդանյանի նկատմամբ կիրառված խափանման միջոցներից երկուսը վերացրեց
Աջափնյակի դատարանում այսօր շարունակվեց խուլիգանություն կատարելու ու անհանդուրժողականություն հրահրելու մեջ մեղադրվող Սամվել Վարդանյանի՝...
Աղբյուր` Panorama.am
14:38
Ադրբեջանը խոչընդոտում է, ցանկանում է թույլ չտալ Հայաստանում կատարել Սահմանադրական բարեփոխումներ. Արման Եղոյան
Ադրբեջանի փոխարտգործնախարար Էլնուր Մամեդովի հայտարարությունը ԱԺ Եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, ՔՊ-ական...
Աղբյուր` Panorama.am
14:25
Երևանի մարզահամերգային համալիրում ապրիլի 4-6-ը կայանալու է ITF Armenia 2025 միջազգային զբոսաշրջային ցուցահանդեսը
«ITF Armenia 2025 միջազգային զբոսաշրջային ցուցահանդեսն աննախադեպ է Հայաստանի զբոսաշրջության պատմության համար, քանզի մենք հայտ ենք...
Աղբյուր` Panorama.am
14:23
Քրեական ոստիկանները հայտնաբերել են բնակարանային գողություններ կատարած տղամարդկանց
ՆԳՆ ոստիկանության Կոտայքի մարզի օպերատիվ կառավարման կենտրոն փետրվարի 22-ին ստացված ահազանգը բնակարանային գողության մասին էր: Նոր Գեղի գյուղի...
Աղբյուր` Panorama.am
14:18
Ալեն Սիմոնյանը Վալենտինա Մատվիենկոյի հետ քննարկել է հայ-ռուսական հարաբերությունները
Անդրադարձ է կատարվել նաեւ Վալենտինա Մատվիենկոյի` Հայաստան նախատեսված պաշտոնական այցի կազմակերպչական հարցերին:
Աղբյուր` Panorama.am
13:32
Քայքայման և վերածննդի անտիսոցիոլոգիան
«Այլընտրանքային նախագծեր» խմբի համահիմնադիր Վահե Հովհաննիսյանը գրում է. «Ի վերջո, այս մղձավանջի ելքը որոշելու է...
Աղբյուր` Panorama.am
13:27
Հայտնաբերվել է Աբովյան փողոցի հայտնի խաղողի վազը հատող անձը
ՀՀ ՆԳՆ Ոստիկանությունից հայտնում են. «Համայնքային ոստիկանության Մարաշի բաժնի ծառայողները հայտնաբերել են խաղողի վազը հատած տղամարդուն...
Աղբյուր` Panorama.am
13:27
Դրամաշնորհի հատկացման մրցույթ՝ ՀՀ մարզերում դպրոցահասակ երեխաների լողի փորձնական ծրագրի իրականացման համար
Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը հայտարարում է դրամաշնորհի հատկացման մրցույթ՝ մարզերում դպրոցահասակ երեխաների առողջ...
Աղբյուր` Panorama.am
13:20
Դուք արդեն իսկ ամուսնացած մարդու եք մոտեցել. Մամիջանյանը՝ ԵԽ պատգամավորին
«Եվրամիության համար պատիվ է տեսնել այսքան երկրների, որոնք ցանկանում են միանալ միությանը»,- Երևանում անցկացվող ԵՄ-Հայաստան...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Մենք ԵԱՏՄ անդամ ենք, դուք արդեն իսկ ամուսնացած մարդու եք մոտեցել. Մամիջանյանը՝ ԵԽ պատգամավորին
13:23 25/02/2025

Մենք ԵԱՏՄ անդամ ենք, դուք արդեն իսկ ամուսնացած մարդու եք մոտեցել. Մամիջանյանը՝ ԵԽ պատգամավորին

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}