Նույնիսկ պարզ ատամնացավի դեպքում անհապաղ դիմել մանկական ստոմատոլոգի. «Մուրացան» հիվանդանոց
«Մուրացան» համալսարանական հիվանդանոցային համալիրն իր կայքում լուսանկար է հրապարակել ու գրել.
«Նկարում պատկերված 12-ամյա փոքրիկի մոտ պարզ ատամնացավից առաջացած բարդություն է Օրեր շարունակ ընդունել են ոչ արդյունավետ դեղամիջոցներ, սակայն…
Նման դեպքերը խիստ վտանգավոր են և լի կյանքին վտանգ ներկայացնող մի շարք բարդություններով։
Եղե՛ք զգոն, նույնիսկ պարզ ատամնացավի դեպքում անհապաղ դիմել մանկական ստոմատոլոգի, բացառել ցավազրկողների անհիմն երկարատև օգտագործումը։
Բարեբախտաբար փոքրիկը բարեհաջող վիրահատվել է «Մուրացան» համալսարանական հիվանդանոցի Մանկական դիմածնոտային վիրաբուժության և ԼՕՌ կլինիկայում: Գտնվում է հետվիրահատական բուժման փուլում, կյանքին վտանգ չի սպառնում»։