Վեդիում ծածանվեց Արցախի Հանրապետության դրոշը
Քաղաքացիները շարունակում են Հայաստանի տարբեր քաղաքներում տեղադրել Արցախի դրոշը:
«Վեդի ոտքի հանուն Արցախի», « Արցախը մերն է և մերն է լինելու» վանկարկումներով այս անգամ Արցախի դրոշը «շարժվեց» Վեդի համայնք։
«Մեր պայքարը հանուն հայրենիքի պայքար է, մեր պայքարն Արցախի համար է, որը երբեք թույլ չենք տալու լինելու Ադրբեջանը կազմում»,-բարձրաձայնեցին քաղաքացիները՝ Վերդի համայնքում ծածանելով Արցախի դրոշը։
«Այս պահին տեղի կունենա Վեդի համայնքում Արցախի դրոշի ծածանման արարողությունը»,- հայտարարեց ՀՅԴ ներկայացուցիչ Գերասիմ Վարդանյանը և հավելեց․
«Մենք այստեղ հավաքվել ենք ևս մեկ անգամ ապացուցելու համաշխարհային հանորւթյանը,որ մենք չենք հանդուրժելու կուլիսներում բանակցությունները և Արցախի շուրջ ոչ հայանպաստ որոշումները։ Մենք պայքարելու ենք մինչև վերջ , մինչև վերջին կաթիլ արյունը՝ հանուն Արցախի և արցախահայության, հանուն Հայաստանի և հայության արժանապատվության։ Արցախը հայ ժողովրդի արժանապատվության վերջին գիծն է և մենք այդ գիծը թույլ չենք տալու հատել՝ ոչ միջազգային և ոչ էլ թուրքահպատակ իշխանություններին»։
Հարակից հրապարակումներ`
- Արցախի դրոշը հարգելու լավագույն դրսևորումը կլինի կապիտուլյանտների հեռացումը. Էդուարդ Շարմազանով
- Գյումրիում, Էջմիածնում, Արմավիրում ևս բարձրացվեց Արցախի դրոշը
- Արցախի դրոշն արդեն ծածանվում է Հայաստանի տարբեր քաղաքներում
- Ինչու պղծեցին Արցախի դրոշը. Ստեփան Դանիելյան
- Իրենք երթով մոտենում էին դրոշին, որպեսզի երկրորդ անգամ վնասեին. Արցախի դրոշը պաշտպանողները
- Այս իշխանությունները հանգիստ են վերաբերում Արցախի դրոշը պղծող մարդկանց, բայց բանտ են նստեցնում Հայաստանի դրոշը բարձրացնողին
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան