
Վրաստանին փոխանցվել է ԵՄ-ին անդամակցելու դիմումի վերաբերյալ հարցաշարը
ԵՄ-ին անդամակցելու դիմումի վերաբերյալ Վրաստանին հարցաշար է փոխանցվել։ Հարցաթերթիկի հանձնման արարողությունը տեղի է ունեցել Լյուքսեմբուրգում։ Հարցաթերթիկը Վրաստանի հետ միասին փոխանցվել է նաև Մոլդովային։
«Վրաստանը թևակոխում է վճռորոշ փուլ, և մենք ջանք չենք խնայի լրացված հարցաթերթիկը ձեզ վերադարձնելու համար՝ համաձայն ընդունված ընթացակարգերի, – 1tv.ge-ի հաղորդմամբ, ասել է Վրաստանի արտգործնախարար Իլիա Դարչիաշվիլին՝ ԵՄ Հարևանության և ընդլայնման հարցերով հանձնակատար Օլիվեր Վարհեի կողմից ներկայացված հարցաշարի ժամանակ։
Նրա խոսքով, Վրաստանի եվրոպական ընտրությունն անշրջելի է։
«Վրաստանի եվրոպական ապագան մեր արտաքին քաղաքականության հիմնական շարժիչ ուժերից մեկն է, և մենք պատրաստ ենք սկսել աշխատել այս հարցաշարի վրա՝ այն կատարելու համար»,- ասել է Իլիա Դարչիաշվիլին։