Մսի ու երշիկեղենի արտադրությունը նվազել է
Հայաստանում այս տարվա հունվար-փետրվարին արտադրվել է 4 074.3 տոննա միս, ինչը 2021 թվականի նշված ժամանակահատվածի համեմատ նվազել է 7.2%-ով։
Ինչպես Panorama.am-ը տեղեկանում է ՀՀ վիճակագրական կոմիտեից, հունվար-փետրվարին արտադրվել է 1 788.7 տոննա խոշոր եղջերավոր կենդանիների միս՝ նախորդ տարվա համեմատ նվազելով 5%-ով։ Ըստ պաշտոնական տվյալների, խոզի մսի արտադրությունը նվազել է 6%-ով (361.0 տոննա), ոչխարի մսինը՝ 4.9% (252.3 տոննա), թռչնամսինը՝ 10%-ով (1 672.3 տոննա)։
Զգալի նվազել է նաև երշիկեղենի արտադրությունը։ Մասնավորապես, այս տարվա հունվար-փետրվարին արտադրվել է 1 837.0 տոննա երշիկեղեն՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ նվազելով 36.9%-ով։
Միևնույն ժամանակ 21.8%-ով աճել է մսի կիսապատրաստվածքների արտադրությունը (ներառյալ աղացած միսը և դրանից արտադրատեսակները)`կազմելով մոտ 601.6 տոննա։
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին