Սիրիացի փախստականները բռնի ուժով Թուրքիայից արտաքսվում են Իդլիբ
Թուրքիայից Իդլիբ արտաքսվող սիրիացի փախստականները ֆինանսական կորուստներ են կրում, քանի որ ստիպված են լինում զրկվել իրենց աշխատանքից և եկամուտից։
Էրմենիհաբերը գրում է, որ թուրքական իշխանություններն արտաքսում են յուրաքանչյուր սիրիացու, ով չունի անձը հաստատող փաստաթուղթ կամ ով չի կարող թարմացնել այն։ Մարտ ամսվա ընթացքում երկրից արտաքսվել է արդեն 1321 սիրիացի փախստական։ Ավելի քան 100 հոգի էլ արտաքսվել է Հալեպի շրջան։
Թուրքական իշխանությունների տվյալներով՝ այժմ շուրջ 4մլն սիրիրացի փախստական է ապրում Թուրքիայում։ Ներգաղթի հարցերով Թուրքիայի գլխավոր վարչության կողմից սիրիացի փախստականներին տրվում է նույնականացման վկայական, որը նրանց իրավունք է տալիս ազատ տեղաշարժվել Թուրքիայի սահմաններում և օգտվել թուրքական պետական բոլոր ծառայություններից։
45-ամյա իրավապաշտպան Մուհամմեդ Ասլանը պատմում է, որ թուրքական ոստիկանության գործողությունները սիրիացիների նկատմամբ անօրինական են և հակասում են փախստականների պաշտպանության կանոններին։
«Թուրքիայում սիրիացի փախստականները ենթարկվում են ռասիստական վերաբերմունքի և հալածանքի,»- ասաց Ասլանը և պնդել, որ պետք է ստեղծվի մարդու իրավունքների սիրիական կոմիտե, որպեսզի կանխի սիրիացիների նկատմամբ չարաշահումները և դադարեցնի նրանց բռնի տեղահանումը:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան