Ծնվել է 44-օրյա պատերազմում անմահացած Կարեն Միրզոյանի եղբայրը
Ապրիլի 10-ին լույս աշխարհ է եկել 44 օրյա պատերազմում անմահացած Կարեն Միրզոյանի եղբայրը։ Փոքրիկին՝ ի պատիվ եղբոր, անվանակոչել են Կարեն։ Լուրը հայտնել է Կարենի քույրը՝ Ալիսա Միրզոյանը։
Կարեն Միրզոյանը ծնվել է 2000 թվականի դեկտեմբերի 23-ին Մեղրու տարածաշրջանի Ագարակ քաղաքում: Զբաղվում ըմբշամարտով, Վրաստանում, Ռուսաստանում և Իրանում մասնակցել է մրցումների՝ գրավելով առաջին և երկրորդ տեղերը։
2019 թվականին Կարենը ընդունվել է Ագրարային համալսարան, առաջին կուսից ուսումը կիսատ է թողել և 2019 թվականի հունվարի 25-ին զորակոչվել է բանակ։ Ծառայությունն անցել է Արցախում, Ստեփանակերտի «Ցոր» զորամասում:
44-ամյա պատերազմի ժամանակ Կարենին տեղափոխել են Աղդամ (Ակնա)՝ 3 օր այնտեղ մնալուց հետո՝ Հադրութ, իսկ նոյեմբերի 7-ին՝ Շուշի։
Հարցազրույցներից մեկում Կարենի քույրը՝ Ալիսան պատմել է.
«Կարենի հետ վերջին անգամ խոսել ենք նոյեմբերի 7-ի առավոտյան։ Նոյեմբերի 7-ի ցերեկվանից արդեն բավականին լարված է եղել Շուշիում։ Իրենց սպան ինչ-որ պատճառաբանությամբ մենակ է թողնում զինվորներին և լքում դիրքը։ Եղբայրս 3 տեղից վիրավոր է եղել, բայց շարունակել է մարտին մասնակցել։ Ոտքից ու կրծքավանդակի հատվածում էր վիրավորվել։ Այնուհետև ընկնելով շրջափակման մեջ և օգնություն չստանալով հրամանատարից՝ Կարենն ու իր ընկերը՝ Նարեկը, ինքնասպան են լինում, որ գերի չընկնեն, կամ հակառակորդի ձեռքով չսպանվեն»։
Լրահոս
Տեսանյութեր
Ուղեվարձերի գումարի ավելացման վերաբերյալ քաղաքապետարանի հրապարակած թվերը ծիծաղելի են ու ամոթալի. Բաբկեն Պիպոյան