Ադրբեջանցիների ներկայությունն անհնարինության են վերածել մարդկանց բնականոն կյանքը սահմանային բնակավայրերում. Թաթոյան
Հայաստանի Մարդու իրավունքների նախկին պաշտպան Արման Թաթոյանը գրում է.
«Սյունիքում և Գեղարքունիքում ադրբեջանական անօրինական զինված տեղակայումները պատկերացնելու համար հիշեցնում եմ, թե որտեղ են նրանք`GOOGLE EARTH-ի ԻՆՏԵՐԱԿՏԻՎ ՔԱՐՏԵԶ
Նրանց այս ներկայությունն արդեն իսկ մարդկանց կյանքի իրավունքի խախտում է միջազգային պահանջներով: Անհնարինության են վերածել մարդկանց բնականոն կյանքը սահմանային բնակավայրերում խաթարել են անվտանգությունը:
Այս քարտեզը 1 տարվա անդադար փաստահավաք աշխատանքների արդյունք է. ադրբեջանական [անօրինական] տեղակայումներ են, որոնք ցուցադրված են պայմանական դեղին վրաններով:
Քարտեզի նշանների տակ կան նաև իրական լուսանկար-ապացույցներ:
Կա նաև Կապանի Ներքին Հանդի ներխուժումը:
Օբյեկտիվ պատճառներով բացակայում են, այսպես կոչված, այլընտրանքային ճանապարհներին ադրբեջանական անօրինական նոր տեղակայումները, բայց դրանք նույնպես կլինեն:
Մնացած բոլոր տեղակայումները 2021թ. նոյեմբերի սկզբի դրությամբ են:
Հեռախոսով քարտեզից հնարավոր է օգտվել առանձին GOOGLE EARTH հավելվածով:
Քարտեզը կցված է իմ արտահերթ հատուկ զեկույցին, որ վերաբերում է ադրբեջանական զինվորական ուժերի հետ շփման տարածքներում անվտանգության ապառազմականացված գոտու հրատապ անհրաժեշտությանը՝ հիմավորված կոնկրետ փաստերով Հայաստանի բնակչության իրավունքների պաշտպանության համար:
❗ https://ombuds.am/.../3d47b12fdcf465be25e36e2efb73f146.pdf
Քարտեզը կցված է զեկույցին (132 էջ)»։
Հարակից հրապարակումներ`
- Թաթոյանը հրապարակել է 44-oրյա պատերազմի ժամանակ ադրբեջանցիների մոտ հայտնաբերած քարտեզներ
- Արման Թաթոյան. Տարբեր պաշտոնյաների հայտարարություններով տեղի է ունենում մարդկանց զգոնության թմրեցում
- Պետք է անմիջական միջազգային ուշադրության ներքո պահել այն, ինչ տեղի է ունենում Արցախում․ Արման Թաթոյան
- Ներքին Հանդի վերաբերյալ ՊՆ պարզաբանումը չի կարող հիմք ընդունվել ՀՀ բնակչության անվտանգությունն ապահովելու հարցում. Թաթոյան
- Այս պահին կա Հայաստանի տարածք ադրբեջանական զինված ոչ թե 3, այլ 4 ներխուժում․ Արման Թաթոյան
- Ադրբեջանական զինված տեղակայումներն ուղիղ սպառնալիք են առաջնահերթ Կապանի, նաև մեր ողջ երկրի համար. Արման Թաթոյան
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան