Սոս Հակոբյան. Արցախը Հայաստանի մարող ինքնիշխանության վերջին պատվարն է և սա չափազանցություն չէ
«Հայրենիք» կուսակցության անդամ, խոսնակ Սոս Հակոբյանը գրում է.
«Արցախը Հայաստանի մարող ինքնիշխանության վերջին պատվարն է և սա չափազանցություն չէ։
Բազմաթիվ մարդկանց մոտ թյուր կարծիք է, որ Արցախը և Լեռնային Ղարաբաղի հարցը «բրախելու» արդյունքում մենք ավելի հեշտ և հանգիստ ենք ապրելու երեք անգամ բնակչությամբ մեզ գերազանցող Ադրբեջանի և 20 անգամ գերազանցող Թուրքիայի արանքում:
Այս կործանարար և սխալ եզրահանգումը գալիս է այն թյուր մտքից, որ այս տարածաշրրջանում առանց արևի տակ սեփական տեղի համար պայքարելու հնարավոր է ապրել՝ Սարյանի վրա գինի և գարեջուր խմելով և հյուսիսային պողոտայում շվշվացնելով քայլելու միջոցով: Իսկ կարծիքը թյուր է մեկ այլ ի սկզբանե կեղծ թեզի պատճառով, որ թշնամին ինչ ցանկանում էր արդեն ունի և իր ախորժակը հագեցած է:
Առհասարակ, չկա այդպիսի հանգրվան, երբ երկրները կարճաժամկետ կամ երկարաժակմետ միջակայքում կանգնում են և այլ երկրների և ժողովուրդների հաշվին առաջ չեն գնում իրենց շահերի բավարարման անվերջանալի ճանապարհով: Դրան կա շատ հասարակ բացատրություն. պատմությունը ունի ցիկլիկ բնույթ՝ այն ինչ հնարավոր է այսօր, վաղը կարող է անհնար լինել, հետևաբար անհրաժեշտ է առավելագույն կերպով ամրապնդել դիրքերը որևէ մի օր սպասվող հարձակումներին ավելի հզոր վիճակում դիմակայելու համար:
Հատկապես, երբ դու չափազանց սուղ ռեսուրսներով փոքրիկ երկիր ես, որը պարտվել է պատերազմում, քո ինքնիշխանության պահպանման միակ շանսը պայքարելն է երկարաժամկետ հատվածում շահերի համընկնում ունեցող ավելի մեծ երկրի հետ դաշնակցային հարաբերությունների ներքո:
Հիմա ուշադրություն, կա շատ կարևոր մի հանգամանք. մեծ և հզոր երկրներին «հետաքրքիր» լինելու համար պետք է ունենաս հավակնոտ շահեր, որոնց համար պայքարում ես, որոնց բավարարումը թեկուզ երկարաժամկետ հատվածում բխում է նաև մեծ երկրի շահերից, ինչի համար էլ վերջինս պատրաստ է փոքր երկրին օգնել զարգացնելու սեփական անվտանգային և տնտեսական կարողությունները:
Հաշվի առնելով այս ամենը, ձեզ տվեք մեկ հարց, որ երկիրը, թշնամիներին չհաշված, մեր տարածաշրջանում, Արցախում ունի առավել մեծ շահեր և ներկայություն: Գուցե հենց այն երկիրը, որը ունի խաղաղապահներ Արցախում:
Սրան էլ գումարեք մեկ այլ հանգամանք. արևմուտք-ՌԴ էներգակիրների հարցով առճակատման արդյունքում Ադրբեջանը դարձել է ԵՄ-ի և ԱՄՆ-ի համար խիստ կարևոր և ցանկալի դաշնակից: Այս պայմաններում Արցախի և արցախահայության շահերը արևմուտքի համար փոքրիկ և անկարևոր գլխացավանք են դառնում:
Իսկ մեր իշխանությունները իրենց կեղտաջրերի մեջ թաթախված ոտքերը փորձում են մաքրել առ ռուսական ներկայություն, հրաժարվում են Արցախից, համաձայնվելով Ադրբեջանի 5 կետերի հետ, փաստացի այն տեսնում են Ադրբեջանի կազմում:
Այս ամենի հետևանքով մենք կարող ենք հայտնվել մի թմրամոլի կարգավիճակում, որն իր անպետքության պատճառով արդեն հետաքրքիր չէ, ոչ իր ժամանակի մոտ ընկերներին, ոչ էլ հեռու բարեկամներին:
Արդյունքում՝ մեր կողքին զուտ աշխարհագրորեն կմնան երկու թուրքական պետություններ, որոնք անընդհատ բարձրացնելով թմրադեղի դեղաչափը լավագուն դեպքում կհասցնեն մեզ համայնքային մի կարգավիճակի Արարատյան տարածքում, Ռուսաստանում և արևմուտքում:
Սա այն ճանապարհն է, որին մենք դեռևս հետևում ենք անշեղորեն…»։
Հարակից հրապարակումներ`
- Ինչի՞ շուրջ են բանակցությունները, եթե անդրադարձ չի կատարվում Արցախի հիմնախնդրի լուծմանը. Սոս Հակոբյան
- Եվրանեսթի նիստերին ՀՀ ընդդիմադիր պատգամավորներին դժվար աշխատանք է սպասվում. Սոս Հակոբյան
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան