Թուրքիայից Ուկրաինա զենքի արտահանումը 30 անգամ աճել է
Ուկրաինան 2022 թվականի առաջին եռամսյակում նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ Թուրքիայից 30 անգամ ավելի շատ զենք է ստացել։
Ermenihaber-ի փոխանցմամբ, այս մասին հայտնի է դարձել Թուրքիայի արտահանողների խորհրդի հրապարակած տվյալներից։ Ըստ այդմ՝ Թուրքիան 2022-ին Ուկրաինա է արտահանել 59.1 մլն դոլարի զենք-զինամթերք՝ 2021 թվականի առաջին եռամսյակի 1.9 մլն դոլարի դիմաց։
Նշվում է, որ վերջին տարիներին Ուկրաինան թուրքական «Baykar Makina» ընկերությունից գնել է ավելի քան 20 «Bayraktar TB2» հարվածային անօդաչու թռչող սարք և հունվարի վերջին պատվիրել ևս 16-ը։ Այս խմբաքանակն առաքվել է մարտի սկզբին։
Ըստ հրապարակված տվյալների՝ Անկարայի ընդհանուր պաշտպանական արտահանումն առաջին եռամսյակում, նախորդ տարվա համեմատ աճել է 48.6%-ով։ Թուրքիան 2021 թվականին արտահանել է 3.224 մլրդ դոլարի պաշտպանական արտադրանք՝ 41.5 տոկոսով ավելի, քան 2020 թվականին։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան