Կինդերի «սյուրպրիզը» հայերին չի վնասել. «Սալմոնելայով վարակվելու որևէ դեպք այս պահի դրությամբ ՀՀ-ում չի արձանագրվել»
ՍԱՏՄ կողմից «Կինդեր» շոկոլադե ձվերի ներմուծման ժամանակավոր արգելքի հետ կապված՝ «Սլավ գրուպ» ՓԲԸ-ն հաղորդագրություն է տարածել.
«Շոկոլադի՝ Հայաստան ներմուծված խմբաքանակում սալմոնելայով վարակվելու որևէ դեպք այս պահի դրությամբ, չի արձանագրվել և վարակն արձանագրվել է եվրոպական մի քանի երկրում։
Կինդեր շոկոլադի այն տեսակները, որոնք ներմուծվում են Հայաստան «Սլավ գրուպ» ՓԲԸ-ի կողմից, բոլորն անվնաս են, անվտանգ են՝ բացառությամբ մեկ տեսակի, որի վաճառքը և տարածումը ՀՀ շուկայում արդեն իսկ կասեցված է։
Հայտնում ենք, որ գտնվում ենք մշտական կապի մեջ ինչպես Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի, այնպես էլ շոկոլադն արտադրող մեր գործընկերների հետ։
«Սլավ գրուպ» ՓԲԸ-ն վերահաստատում է, որ ազգաբնակչության սննդային անվտանգությունը մեզ համար գերագույն արժեք է, ուստի ընկերությունը ևս շահագրգիռ է փորձաքննության իրականացման հարցում։ Այս պահին Հայաստանում իրականացվում է շոկոլադե արտադրանքների նմուշների փորձաքննություն, որի արդյունքի մասին կհայտնենք առաջիկայում»։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին