Առաջիկա 1-2 շաբաթում տեղի է ունենալու ՌԴ-ի և Ուկրաինայի համար շատ կարևոր ճակատամարտ. Հայկ Նահապետյան
«Ուկրաինայում ռազմական գործողությունները շատ արագ զարգանալ և ավարտվել կարող էին միայն մեկ դեպքում, երբ դրանց սկսվելուց մի քանի օր հետո Զելենսկին առաջարկեր բանակցություններ և ստորագրեր ՌԴ պահանջներով փաստաթուղթը՝ կապիտուլյացիան»,-«Հայելի» մամուլի ակումբում ասաց քաղաքական վերլուծաբան Հայկ Նահապետյանը:
Նա դեպքրի նման զարգացումը գործնականում անհնար համարեց, քանի որ Վլադիմիր Զելենսկին Արևմուտքի «դրածոն» է, ղեկավարում է նացիստական Ուկրաինան և նրա երկրում փաստացի կառավարում են Կենտրոնական հետախուզական վարչությունը և ՆԱՏՕ-ն:
Նկատելով, որ իրականում հակամարտությունը ոչ թե ՌԴ-ի և Ուկրաինայի միջև է, այլ ԱՄՆ-ի և Ռուսաստանի՝ Նահապետյանը հայտարարեց, որ Կիևին դրդելով շարունակել պատերազմը՝ ԱՄՆ-ը ցանկանում է ոչնչացնել Եվրոպայի տնտեսությունը
«Համաշխարհային համախառն արտադրանքի 25 % մասնաբաժին ունեցող եվրոպան 50-60%-ով կախված է ռուսական գազից, հիմա այդ հոսքը փակվում է և ԱՄՆ-ը իր համար նոր շուկա է ձևավորում, որտեղ կարող է վաճառել իր թանկ հեղուկ գազը»,-հայտնեց փորձագետը, բայց և նկատեց, որ ԱՄՆ-ը նույնպես գազի խնդիր ունի:
Ըստ Հայկ Նահապետյանի՝ ԱՄՆ-ը ցանկանում է, որ ռուսական կողմից էլ զոհերը շատ լինեն և պատժամիջոցների և զոհերի հարազատների վրդովմունքի միջոցով ՌԴ-ում իշխանափոխություն իրականացնեն:
ԱՄՆ-ի և ՆԱՏՕ-ի ակտիվ ներգրավվածության փաստը բանախոսը հիմնավորեց հիմնականում ռուսներով բնակեցված Մարիպուլի դեպքերի օրինակով:
Նա պնդեց, որ այդ քաղաքում առկա բունկերում են գտնվում ՆԱՏՕ-ի անդամ երկրների ռազմական ներկայացուցիչները, ինչը պարզվել է այն ժամանակ, երբ նրանց էվակուցնող ուղղաթիռը խփվեկ է և ողջ մնացածների մեջ է եղել ֆրանսիացի գեներալ:
««Ազովստալի» տակ եղած 30 մետ խորությամբ 24 կմ երկարությամբ բունկերում նաև կենսաբանական լաբորատորիա կար, որի անվտանգությունն ապահովում էր 3000 մարդ»,-տեղեկացրեց Հայկ Նահապետյանը և հավելեց, որ այդ լաբորատորիաների ֆինանսավորումն արվել է Ջո Բայդենի որդու հետ կապակցված ընկերության մկիջոցով:
Նրա խոսքով՝ Ուկրաինայի զինուժը համապատասխան ռազմական տեխնիկայով մոտավորապես 400 հազար է և Վլադիմիր Պուտինի հայտարարծ դեմիլիտարիզացիան հնարավոր չէր մի քանի օրում իրականացնել:
«Առաջիկա 1-2 շաբաթվա ընթացքում տեղի է ունենալու ՌԴ-ի և Ուկրաինայի համար շատ կարևոր սկզբունքային ճակատամարտ Դոնեցկի և Լուգանսկի մոտ փաստացի շրջափակման մեջ գտնվող 70-80 հազար անձնակազմ ունեցող մարտունակ, էլիտար ուկրաինական ստորաբաժանումների ուղղությամբ»,-կանխատեսեց փորձագետը:
Հարակից հրապարակումներ`
- Վրաստանը Ուկրաինային օգնելու համար երկրորդ ճակատ չի բացելու. Ղարիբաշվիլին
- Պենտագոնը վստահեցրել է, որ Ուկրաինային աջակցելիս ձգտում է խուսափել Ռուսաստանի հետ էսկալացիայից
- ԱՄՆ-ն Ուկրաինային արագացված կարգով սպառազինություն և ռազմական տեխնիկա է մատակարարում
- Հունաստանը խնդրում է ՆԱՏՕ-ին օգնել Ուկրաինային պաշտպանելու Օդեսան
- ԱՄՆ պաշտպանության նախարար. ԱՄՆ-ն ուկրաինացի զինվորականներին սովորեցնում է կիրառել զենքեր
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան